Իսպանիան դեմ է գազի սպառումը 15 տոկոսով նվազեցնելու Եվրահանձնաժողովի պլանին
Իսպանիան դեմ է գազի սպառման կրճատման պլանին, որը ներկայացրել է Եվրահանձնաժողովը Ռուսաստանից մատակարարումների խափանման վտանգի ֆոնին, ասել է փոխվարչապետ, Էկոլոգիական անցման և ժողովրդագրական մարտահրավերների նախարար Թերեզա Ռիբերան, փոխանցում է ABC-ն։
Նրա խոսքով՝ առաջիկա ամիսներին Իսպանիայում էլեկտրաէներգիան և գազը չեն անջատվի։ «Ինչ էլ որ պատահի, իսպանացի ընտանիքները չեն տուժի իրենց տներում գազի կամ էլեկտրաէներգիայի անջատումից, և կառավարությունը պատրաստվում է պաշտպանել իսպանական արդյունաբերության դիրքորոշումը, որը գին է վճարել մատակարարման անվտանգությունը երաշխավորելու համար»,- խոստացել է նա, փոխանցում է ՌԲԿ-ն:
Ռիբերան ամփոփել է, որ Մադրիդին «չի կարելի անհամաչափ պահանջներ պարտադրել», հատկապես, երբ «մեր կարծիքը չեն հարցրել»։
ABC-ն նշում է, որ Իսպանիան իր ենթակառուցվածքների շնորհիվ այնքան մեծ կախվածություն չունի ռուսական մատակարարումներից, որքան մյուս եվրոպական երկրները։ Ընդ որում, Bloomberg-ը հայտնել է, որ հունիսին Ռուսաստանը գազ արտահանող երկրորդ երկիրն է դարձել։ Գործակալությունը, վկայակոչելով Enagás գազային ցանցի օպերատորի տվյալները, նշում է, որ անցած ամիս Ռուսաստանից բնական գազի ներմուծումը մայիսի համեմատ կրկնապատկվել և հասել է 8.75 ԳՎտժ-ի (ամսական մոտ 685 մլն խմ):
Անցյալ ամիս Enagás-ի գործադիր տնօրեն Արտուրո Գոնսալոն ասաց, որ այս ձմռանը Իսպանիա գազի մատակարարման հետ կապված ճգնաժամ չի լինի: Նրա խոսքով՝ երկիրը սեզոնը կանցկացնի առանց խնդիրների, քանի որ ռուսական գազ ստանում է ոչ թե գազատարով, այլ ծովով, և այն կարող է փոխարինել այլ երկրներից մատակարարումներով:
Հուլիսի 20-ին Եվրահանձնաժողովը պլան էր ներկայացրել, որն այս տարվա օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը ԵՄ անդամ երկրների կողմից բնական գազի օգտագործման կամավոր 15 տոկոս կրճատում է նախատեսում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.