Պորտուգալիան «կտրականապես դեմ է» գազի սպառումը 15 տոկոսով կրճատելու ԵՄ առաջարկին
Պորտուգալիան «կտրականապես դեմ է» մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը գազի սպառումը 15 տոկոսով կրճատելու ԵՄ առաջարկին, քանի որ դա կխոչընդոտի գազով աշխատող էլեկտրակայաններից էլեկտրաէներգիայի արտադրությանը, մինչդեռ երկիրը սաստիկ երաշտի է բախվում: Այս մասին հայտարարել է Պորտուգալիայի էներգետիկայի նախարար Ժոաո Գալամբան, փոխանցում է Reuters-ը։
Նախօրեին Եվրամիությունը կոչ էր արել անդամ երկրներին մինչև մարտ, որպես արտակարգ միջոց, 15 տոկոսով կրճատել գազի օգտագործումը:
Գալամբան Expresso թերթին հայտնել է, որ ԵՄ առաջարկը չի համապատասխանում Իսպանիայի և Պորտուգալիայի հիդրոէներգիայի հատուկ կարիքներին, որոնք ընթացիկ երաշտի պատճառով ստիպված էին ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել գազով աշխատող կայաններից:
Նա նշել, է որ առաջարկ «անհամաչափ և անկայուն է», քանի որ դա էլեկտրաէներգիայի անջատումների կհանգեցնի:
«Պորտուգալիան կտրականապես դեմ է Եվրոպական հանձնաժողովի առաջարկին, քանի որ այն հաշվի չի առնում երկրների միջև առկա տարբերությունները: Սա չի կարող տարածվել Պորտուգալիայի վրա»,- աել է նա:
Նրա խոսքով՝ Պիրենեյան թերակղզին կախված չէ Ռուսաստանից մատակարարվող գազից և էներգետիկ «կղզի» է մնում, որն ոչ մեծ էներգետիկ փոխկապակցվածություն ունի մնացած Եվրոպայի հետ։
Ապրիլին ԵվրահանձնաժողովըԻսպանիային և Պորտուգալիային թույլատրել էր ժամանակավորապես սահմանափակել էլեկտրակայանների կողմից օգտագործվող բնական գազի և ածխի բազային գները:
Ավելի վաղ ԵՀ-ի առաջարկին դեմ էր արտահայտվել նաև Իսպանիան։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.