Տիգրան Մուկուչյան․ Ով կարող է առաջադրել ԿԸՀ նախագահի թեկնածու և ինչպես է նա ընտրվում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի առաջադրումը կարգավորվում է ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԿԸՀ նախգահ Տիգրան Մուկուչյանը:
Նա նկատեց, որ վերջերս փոփոխություններ կատարվեցին Ընտրական օրենսգրքում և փաթեթում փոփոխություններ էին սահմանվում նաև ԱԺ կանոնակարգ օրենքի 145-րդ հոդվածում, հետևաբար, ճիշտ կլինի այս հարցին անդրադառնալ երբ ՀՀ նախագահը կստորագրի այդ օրենքների փաթեթը:
Նա ընդգծեց, որ 145-րդ հոդվածը սահմանում է, որ ԱԺ խմբակցությունները ԿԸՀ նախագահի թեկնածու են առաջադրում ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովին, որն այս դեպքում պետաիրավական հանձնաժողովն է: Հանձնաժողովը եղած թեկնածուներից իր որոշմամբ առաջարկում է ԿԸՀ նախագահի թեկնածու, և հարցը քննարկվում ու ընտրությունը կատարվում է ԱԺ լիագորմար նիստում: Այդ որոշման մեջ նշվում է թեկնածուի և նրան ներկայացնելու իրավասություն ունեցող խմբակցության ներկայացուցչի անուն, ազգանունը և այլն:
145-րդ հոդվածի համաձայն, թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իրավասու մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին է առաջարկում սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի թեկնածու: Եթե այդ ժամկետում թեկնածու չի առաջարկվում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնում կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:
ԿԸՀ նախագահի ընտրության հարցը քննարկվում է թեկնածուի առաջարկման օրվան հաջորդող Ազգային ժողովի հերթական նիստերում:
ԿԸՀ նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
Հարցին, թե արդյոք օրենսդրությունը թույլ տալիս է, որ իրեն նորից առաջադրեն ԿԸՀ նխգահի թեկնածու, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Սահմանափակում ամրագրվեց սահմանադրական փոփոխություններից հետո, որով ամրագրվեց երկու անգամ անընդմեջ առաջադրվելու արգելքը: Մինչ այդ որևէ սահմանափակում չկար: Սահմանադրության նշված կանոնակարգումից հետո, ես, ըստ էության, պաշտոնավարել եմ մեկ ժամկետ»:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ԿԸՀ նախագահի պաշտոնում կառաջադրի ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վահագն Հովակիմյանի թեկնածությունը:
Նշենք, որ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 12-ին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 12:52
В Сюникской области Армении провели измерение ядерной и радиационной безопасности для проверки радиационного фона после бомбардировок ядерных объектов Ирана. Об этом сообщает Научно-технический центр ядерной и радиационной безопасности.
-
2025-06-14 12:51
В посольстве Армении в Израиле призвали соотечественников к бдительности.
-
2025-06-14 11:24
Секретарь фракции «Честь имею» Тигран Абрамян на своей странице в Facebook прокомментировал обострение ситуации вокруг Ирана и возможные последствия для региона.
-
2025-06-14 11:22
Переговоры между Вашингтоном и Тегераном, касающиеся иранской ядерной программы, утратили свой смысл после израильской атаки. Об этом заявил официальный представитель министерства иностранных дел Исламской Республики Эсмаил Багаи, пишет Tasnim.