45 ՔԱՌԱԿՈՒՍԻ ԿԻԼՈՄԵՏՐԻ ՄԱՍԻՆ ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՆ
Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների հանդեպ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էկքարդի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ԱՌԿԱ-ն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան իրավիճակին, տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը վերաբերող հարցեր: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը առաջ է տանում տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի բացման օրակարգը, ջանքեր է գործադրում տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև սահմանագծման և սահմանների անվտանգության ապահովման ուղղությամբ:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. դժվար է հասկանալ՝ այդ ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը որոշել, թե հարևանների, իսկ մասնավորապես՝ Ադրբեջանի հանդեպ Հայաստանի տարածքային պահանջների բացակայությունը նորմալ է: Իրականում Հայաստանը պետք է, ուղղակի պարտավոր է պահանջել իր իսկ տարածքները, որոնք բռնազավթված են Ադրբեջանի կողմից։
Հայտնի է, իմիջիայլոց, այդ պահանջների նաև կոնկրետ չափը. Պատերազմից մեկուկես տարի անց, եռակողմ հայտարարության ուժի մեջ մտնելուց մեկուկես տարի անց ադրբեջանական զինված ուժերը, ներխուժելով Հայաստանի տարածք, զավթել են մեր տարածքի 45 քառ. կմ։ Զավթել ու առ այսօր պահում են։ Եվ եթե այս խորապատկերին Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ, ուրեմն Երևանը համակերպվել է բռնազավթման հետ, ուրեմն Երևանը կապիտուլացվել է։
Իհարկե, դատելով ամենից, Ալեն Սիմոնյանը համարում է, թե «տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղումը» ավելի կարևոր է, քան հայոց պետության տարածքային ամբողջականության վերականգնումը։ Եվ միգուցե նա իրավացի լիներ, եթե խոսեր, ասենք, Հոնդուրասի անունից։ Բայց նա, ավաղ, ներկայացնում է հենց Հայաստանը։ Եվ ցավոք, ներկայացնում է այնպես, որ խուսափում է հայկական բռնազավթված տարածքների հիշատակումից։
Ասենք, այն, որ հայաստանյան իշխանության ներկայացուցիչներն իսպառ մոռացել են հայկական շահերի մասին, միանգամայն տեղավորվում է մեր իրականության տրամաբանության մեջ ։ Այլ հարց է, թե ինչ տպավորություն է թողնում մերօրյա Հայաստանը մնացյալ ողջ աշխարհի վրա։ Ահավասիկ ի՞նչ կարող է մտածել Հայաստանի մասին Բունդեսթագի փոխխոսնակը՝ լսելով, թե ինչպես է Հայաստանի խորհրդարանի խոսնակը հայտարարում զավթիչ հարևանների հանդեպ տարածքային որևէ պահանջների բացակայության մասին։ Միակ բանը, որ նա կարող է մտածել տվյալ դեպքում, այն է, որ հայկական իշխանությունն ինքն է լեգիտիմացնում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասի զավթումը։ Նկատեք. եթե մենք պահանջներ չունենք, ապա խնդիրն էլ չկա։ Իսկ եթե խնդիրը չկա, ապա Հայաստանն իրեն զրկում է իր տարածքի ապաբռնազավթման հարցում միջազգային հանրության օգնությանն ապավինելու նույնիսկ տեսական հնարավորությունից։ Փաստորեն, թեման փակված է։
Այս համատեքստում, թերևս, ուշադրություն է գրավում ևս մեկ հանգամանք։ Մի քանի ամիս առաջ պաշտոնական Երևանը պարբերաբար հիշում էր Ադրբեջանի գրաված տարածքների մասին և առաջարկում հարցի կարգավորման իր տարբերակը՝ հայ-ադրբեջանական սահմանի գծանշման գործընթացի շրջանակներում։ Խոսքը «զորքերի հայելային հետքաշման» տխրահռչակ մոդելի մասին է, որն ինքնամոռաց առաջ էր տանում Փաշինյանը։ Ուղիղն ասենք, այդ մոդելը Հայաստանի համար ընդունելի անվանել հնարավոր չէ ոչ մի կերպ։ Քանզի այն ենթադրում է, ըստ էության, երկու կողմերի զինվորական ստորաբաժանումների հետքաշում Հայաստանի տարածքում։ Բայց նույնիսկ այդ, մեղմ ասած, կասկածելի հայելային տարբերակի մասին հիմա արդեն ոչ ոք չի հիշում։ Երևանից ոչ ոք նույնիսկ ոչ թե չի պահանջում, այլ չի էլ խնդրում ադրբեջանցիներին հեռանալ հայկական հողերից։ Հաշվի առնելով այս ամենը, հարևանների հանդեպ տարածքային պահանջների բացակայության մասին Սիմոնյանի հայտարարությունը միանգամայն բնական է թվում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 10:05
Кабмин Армении отреагировал на победу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна в арбитражном споре против правительства РА по делу об огосударствлении компании "Электрические сети Армении" (ЭСА), передает Sputnik Армения.
-
2025-07-23 09:20
На реализацию проекта «Образование – это модно» из средств государственного бюджета не было израсходовано ни одного драма. Финансировались исключительно мероприятия, связанные с деятельностью премьер-министра, в том числе его встречи с гражданами. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает News.am. «Государственные средства направляются на обеспечение деятельности премьер-министра. Например, микрофоны и стулья, используемые на этой пресс-конференции, также приобретены за счет бюджета, поскольку служат обеспечению моей официальной деятельности», - отметил он. «Проще говоря, финансировался не сам проект «Образование – это модно», а деятельность премьер-министра – его встречи с гражданами. Сегодня они проходят в рамках одной инициативы, завтра – в формате пресс-конференции или выездной встречи. Даже если я беседую с гражданами прямо посреди села – это также часть официальной деятельности, которая финансируется из государственного бюджета», - добавил Пашинян.
-
2025-07-19 10:06
Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что через 20 лет видит страну в составе Европейского союза, передает Sputnik Армения. По его словам, Армения стремится к членству в ЕС и ведет работу в этом направлении. "Мы с европейскими партнерами зафиксировали, что это непростой процесс, который требует согласия всех стран-членов. Кроме того, государство должно соответствовать критериям ЕС", - отметил Пашинян. Он подчеркнул, что в Армении реализуются реформы, направленные на соответствие этим требованиям. "Есть два сценария: страна станет членом ЕС или нет. Но даже в случае отказа Армения достигнет уровня европейских стандартов", – добавил премьер.
-
2025-07-18 09:35
Министр экономики Армении Геворг Папоян сообщил об отправке в Россию очередной партии армянского коньяка, передает АРКА. «В период 1-14 июля российско-грузинскую границу пересекли и на территорию России въехали 103 грузовика, груженых бутилированным коньяком из Армении», - написал он в своем ФБ.