Ուկրաինական հացահատիկի արտահանման պայմանագիրը կստորագրվի Ստամբուլում այսօր
Թուրք պաշտոնյաները հայտնել են, որ ուրբաթ օրը Ստամբուլում կստորագրվի հացահատիկի մասին ՄԱԿ-ի ծրագրի վերաբերյալ համաձայնագիր, որով կապաշրջափակվի ուկրաիանակն հացահատիկի արտահանումը, հայտնում է AP լրատվական գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակից հայտնել են, որ Էրդողանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Ռուսաստանի ու Ուկրաինայի պաշտոնյաները վերահսկելու են ստորագրման արարողությունը:
Գուտերեշն աշխատում է մի ծրագրի վրա, որը թույլ կտա Ուկրաինային`արտահանել հացահատիկի միլիոնավոր պաշարներ, որոնք, հակամարտության պատճառով, մնացել են Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներում, քայլ, որը կարող է թուլացնել ցորենի և հացահատիկի այլտեսակների գնաճի հետևանքով առաջացած համաշխարհային պարենային ճգնաժամը:
Լրատվական գործակալությունը նշել է, որ Ստամբուլում կստեղծվի արտահանվող բեռների փոխադրման համակարգող կենտրոն, որտեղ կընդգրկվեն ՄԱԿ-ի, Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներ:
Ավելի վաղ կողմերը հանդիպել էին Ստամբուլում և ծրագրի շուրջ նախնական համաձայնության եկել: Նախատեսվում է նավերի համատեղ վերահսկողություն իրականացնել`մեկնումից առաջ և ժամանումից հետո, ինչպես նաև ապահովել ուղիների անվտանգությունը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: