Последние новости

ՏԱՍՍ-ը ներկայացրել է հացահատիկային միջանցքի մասին համաձայնագրի մանրամասները

Հացահատիկային միջանցքի մասին համաձայնագիրը, որը կստորագրվի Ստամբուլում, թույլ կտա համաշխարհային շուկաներ հասցնել առնվազն 25 միլիոն տոննա հացահատիկ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ստամբուլից աղբյուրը։

«Առաջին փուլում ենթադրվում է, որ այսօր Ստամբուլում ստորագրվելիք համաձայնագրի շնորհիվ ուկրաինական նավահանգիստներում արգելափակված սննդամթերքով նավերը կապաարգելափակվեն։ Դրանք մոտավորապես 80-ն են։ Մեր հաշվարկներով՝ դա թույլ կտա առաջիկա շաբաթների ընթացքում այս մեխանիզմի գործարկումից հետո մոտ 25 միլիոն տոննա հացահատիկ մատակարարել համաշխարհային շուկաներ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ