Թեհրանի ժամանակավոր իմամ․ Իրան-Հայաստան ճանապարհը պետք է անխափան գործի
Հայաստանի հետ ճանապարհը պետք է անխափան գործի։ Ինչպես հայտնում է ISNA գործակալությունը, Թեհրանի ժամանակավոր Իմամ Աբու Թերաբիֆարդն այս հայտարարությունն արել է ուրբաթօրյա քարոզի ժամանակ։
Նրա խոսքով՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը մի քանի սկզբունքային հարցերի է անդրադարձել, և նշվել է, որ Իրանի և Թուրքիայի միջև սահմանը կարևոր է Թեհրանի համար։ Այդ պատճառով Թեհրանը Թուրքիայի անվտանգությունը որպես սեփական անվտանգության մաս է դիտարկում։
Բանակցությունների ընթացքում ուշադրություն է դարձվել Սիրիայի և Թուրքիայի սահմանին տիրող իրավիճակին։
Հաջորդը կետը, որ ընդգծվել է Խամենեիի և Էրդողանի հանդիպման ժամանակ, Իրանի և Հայաստանի միջև հաղորդակցության երթուղին է։
Քարոզի ժամանակ Թեհրանի ժամանակավոր իմամը, վերապատմելով հիշյալ բանակցությունների հիմնական թեմաները, ընդգծել է, որ Իրանը շատ զգայուն է տարածաշրջանային փոփոխությունների հարցում:
«Այդ ճանապարհը հազար տարեկան է և տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության, խաղաղության և հեղինակության գործոններից մեկը, և այն պետք է անխափան գործի»,- ասել է Թերաբիֆարդը։
Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ պաշտոնական Թեհրանը հակազդելու է Թուրքիայի և Ադրբեջանի՝ Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականությանը։ Միաժամանակ Խամենեին գոհունակություն էր հայտնել «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու» կապակցությամբ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.