Աղաջանյանն Անկարայի հայտարարությունները նախապայման չի համարում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը չի համարում, որ հայ–թուրքական գործընթացի վերաբերյալ Անկարայի հայտարարությունները նախապայման են։ Այս մասին Աղաջանյանն ասաց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ երկու օր առաջ Անկարան հայ–թուրքական գործընթացն ուղիղ կերպով կապեց հայ–ադրբեջանականի հետ` պահանջելով «Զանգեզուրի միջանցքի» բացում ու Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքում։
«Չեմ համարում, որ նախապայման է։ Թուրքիան մշտապես այս դիրքորոշմամբ է հանդես եկել, ինչը մեզ համար երբևէ ընդունելի չի եղել։ Հայկական կողմը մշտապես արձանագրել է, որ կա նման խնդիր, և հաճախ թուրքական կողմի հայտարարությունների ու գործողությունների մեջ բաժանում կա։ Մեր խնդիրներից է` անել ամեն ինչ, որպեսզի այդ տարանջատումը չլինի կամ նվազագույնի հասնի»,– նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։
Նրա խոսքով` այս հարցում հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել ու Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում որևէ նախապայման անընդունելի է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.