Մուրադ Փափազյան․ Կառավարության ասածը սուտ է, ես ներկա չեմ եղել այդ ցույցին, որ իրենք նշում են
Հայաստանի կառավարության տված տվյալները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը, ես ներկա չեմ եղել այդ ցույցին, որ իրենք նշում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչպետի աշխատակազմի պարզաբանմանը, թե ինչու է արգելվել իր մուտքը Հայաստան:
«Պարզապես, պատրվակ են փնտրում: Մի քանի օր առաջ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ չեն կարող նշել պատճառները, թե ինչու են արգելել իմ մուտքը Հայաստան, որովհետև այդ պատճառները վերաբերում են իմ անձնական կյանքին և այսօր վարչապետի աշխատակազմը ուրիշ տարբերակ է հրամցնում ժողովրդին, իբր ես մասնակցել եմ, կազմակերպել եմ Փարիզում 2021 թվականի հունիսի 1-ի վարչապետի դեմ ցույցը:
Դա սխալ է, թող փաստեր բերեն, եթե փաստեր ունեն: Ես չեմ ընդունում, որ այսպես իշխանություններն աղավաղեն իրականությունը և ամեն օր սուտ են խոսում: Այլևս բավական է»,-ասաց նա:
Հարցին, թե այդ դեպքում ինչու է վարչապետի աշխատակազմը նման պարզաբանում տարածել, Մուրադ Փափազյանն արձագանքեց. «Պատրվակներ են փնտրում, չունեն լուրջ պատճառ իմ մուտքը Հայաստան արգելելու համար: Միայն չեն ընդունում ընդդիմադիրներին թե ներսում, թե դրսում, չեն ընդունում, որ իմ նման մարդը ընդդիմադիր լինի և քննադատի վարչապետի մոտեցումները Հայաստանի ապագայի, Ադրբեջանի հետ հարաբերությունների, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Սփյուռքի հանդեպ այն ճնշումները, որ փորձում են բանեցնել Զարեհ Սինանյանի միջոցով, փորձելով տկարացնել Սփյուռքը, տկարացնել Հայաստանը: Այսօր պետք է արթնանալ և հասկանալ, որ այս իշխանությունները տկարացնում են հայկական աշխարհը: Տկարացնելով Սփյուռքը տկարացնում են Հայաստանը և հակառակը, ի վերջո, ի նպաստ Ադրբեջանի և Թուրքիայի»:
Ավելի վաղ այսօր վարչապետի աշխատակազմը պարզաբանում էր տարածել այս խնդրի վերաբերյալ՝ նշելով, որ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը:
«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում»,-ասված է պարզաբանման մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 07:58
В 3:00 мск ВВС Израиля нанесли «превентивный удар» по территории Ирана. В результате атаки погиб командующий КСИР Хоссейн Салами и ученые-ядерщики. Также сообщается о взрывах на ядерном объекте в Натанзе. Что известно об ударе и его последствиях – в подборке «Ъ».
-
2025-06-13 06:08
Решение о возможном нападении Израиля на Иран зависит конкретно от премьера еврейского государства Биньямина Нетаньяху. Об этом сказал Sputnik Армения научный сотрудник аналитического центра APRI, востоковед Сергей МЕЛКОНЯН на полях форума APRI-2025 в Ереване.
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.