Հուլիսի 25-29-ը Հայաստանում կանցկացվի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը
Մանկապատանեկան ֆիլմերի «Ռոլան» տասնութերորդ միջազգային կինոփառատոնը Հայաստանում կանցկացվի հուլիսի 25-29-ը: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է փառատոնի մամուլի քարտուղար Կարինե Գրիգորյանը:
Այս տարի այն կանցկացվի Երևանում, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, ինչպես նաև Ստեփանակերտում:
«Ռոլան Բիկով» հայկական հիմնադրամի նախագահ, փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը տեղեկացրեց, որ միջոցառման ծրագրում ընդգրկված է 75 ֆիլմ 28 երկրից, այդ թվում՝ 2004-2021թթ. «Ռոլան» փառատոների լավագույն մրցանակակիր ֆիլմերը:
Նրա խոսքով՝ կներկայացվեն լիամետրաժ և կարճամետրաժ խաղարկային և անիմացիոն ֆիլմեր, կանցկացվեն ստեղծագործական հանդիպումներ, գերմանական և ֆրանսիական ֆիլմերի, ռուսական անիմացիայի ծրագրային ցուցադրություններ, մասնավորապես՝ Հարրի Բարդինի «Բոլերո», «Լսելով Բեթհովենին», «Երեք մեղեդի», «Անճոռնի ճուտիկը», «Ադաջիո», «Կոնֆլիկտ», «Թռչող նավը» ֆիլմերը:
Տեղի կունենա նաև «Երալաշ» հումորային կինոամսագրի լավագույն թողարկումների հատուկ ցուցադրություն: Մանուկյանը նշել է, որ այն նվիրված է լինելու գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկու հիշատակին:
Նա հավելել է, որ երկու տարի առաջ Գրաչևսկին փառատոնին է նվիրել «Երալաշի» լավագույն ժողովածուն:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.