ՌԴ-ից մատակարարումները մինչև տարեվերջ կապահովեն ձեթի անհրաժեշտ ծավալը
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողով է ներկայացրել Հայաստանի Հանրապետության 2022թ․ պահանջարկը գյուղատնտեսական առանձին ապրանքների համար։ Այս մասին հայտնում են նախարարությունից:
Քննարկումների արդյունքում Եվրասիական տնտեսական միության խորհրդի անդամների կողմից հաստատվել են ՀՀ գյուղատնտեսական առանձին ապրանքների 2022թ․ առաջարկի և պահանջարկի ինդիկատիվ հաշվեկշիռները՝ ձևավորված Եվրասիական տնտեսական միության պետությունների լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ։
Կանխատեսումների համաձայն՝ 2022թ․ ՀՀ-ում ցորենի սպառման ծավալը կկազմի 377 հազար տոննա։ Հանրապետության ներքին շուկայում պարենային անվտանգության ապահովման նպատակով այս մշակաբույսերի անհրաժեշտ ծավալը մինչև տարեվերջ կհամալրվի ՌԴ-ից մատակարարումների ավելացման հաշվին՝ մինչև 275 հազար տոննա։ Համանման իրավիճակ է գարու և եգիպտացորենի դեպքում, համապատասխանաբար՝ 43 հազար և 60 հազար տոննա։
Արևածաղկի ձեթի ներքին պահանջարկը ՀՀ-ում 2022թ․ ընթացքում կանխատեսվում է շուրջ 27 հազար տոննա։ Մինչև տարեվերջ արևածաղկի ձեթի սպառման անհրաժեշտ ծավալն ամբողջությամբ կապահովեն մատակարարումները ՌԴ-ից։
Armenia today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 19:53
Власти Грузии отрицают задержки грузов с армянским коньяком на своей территории и заявляют о стандартных таможенных процедурах.
-
2025-05-19 19:51
У мемориалов в Ереване и Алаверди почтили память геноцида греков в Турции.
-
2025-05-19 19:48
Министр обороны Азербайджана Закир Гасанов встретился с израильским коллегой Исраэлем Кацем и начальником Генерального штаба Сил обороны генерал-лейтенантом Эялем Замиром, сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-19 19:47
Следственный комитет Армении начал расследование в связи с попыткой мошенников рассылать фишинговые SMS-сообщения от имени почтового оператора ЗАО «Айпост». Об этом Armenia Today рассказали в Министерстве внутренних дел.