Սերդար Քըլըչը Հայաստանի հետ սահմանամերձ Կարս է այցելել
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր թիմի հետ նախօրեին Հայաստանի հետ սահմակից Կարս է այցելել, հայտնում է «Gazetekars»-ը։ Քըլըչն այցելել է Անիի ավերակներ, Կարսին հարակից Բողաթեֆե գյուղում գործող Պանրի թանգարան, Կարսում գտնվող Պատերազմի պատմության թանգարան, եղել նաև Հայաստանի հետ սահմանի՝ Ակյակա գյուղի՝ այս պահին չգործող անցակետ, որից քիչ հեռավորության վրա Շիրակի մարզի Ախուրիկ գյուղն ու հայկական կողմի անցակետն են։ Հաղորդվում է, որ Քըլըչը որոշ հանդիպումներ է անցկացրել։
Օրեր առաջ նույն լրատվամիջոցը հաղորդել էր, որ Հայաստանի հետ սահմանակից հատվածում իսրայելական ընկերության կողմից ականազերծման աշխատանքներ են կատարվում, ինչը պաշտոնապես չի հաստատվել։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել ամենասեղմ ժամկետներում երրորդ երկրների քաղաքացիների համար բացել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանն ու օդային ուղիղ բեռնափոխադրումներ սկսել։ Օրեր անց հեռախոսազրույց ունեցան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և հույս հայտնեցին, որ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտով կիրականացվեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ երկու երկրների պետական գերատեսչությունները պետք է աշխատանքներ սկսեն ձեռք բերված պայմանավորվածությունների տեխնիկական մանրամասները համաձայնեցնելու նպատակով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 12:35
Уже несколько месяцев как главарь развязал вызывающую обеспокоенность кампанию против одного из самых священных символов национальной идентичности Армении – Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном оппозиционным движением «Аякве».
-
2025-07-22 12:32
Экс-глава общины Авшар и брат бывшего депутата Араика Арутюняна – Сурик Григорян вернет государству 22 миллиона драмов ($55тыс.). Об этом сообщает прокуратура Армении.
-
2025-07-22 12:31
Сколько бы Пашинян ни пытался уйти от 44-дневной войны и её последствий, его «конструктивный партнёр» Алиев постоянно напоминает, что чаша терпения переполнилась и политическое решение было принято после заявления: «Арцах — это Армения, и точка».
-
2025-07-22 12:29
Премьер-министр Армении Никол Пашинян освободил от занимаемой должности генерального секретаря Комитета гражданской авиации Микаэла Залиняна. Соответствующее распоряжение премьера опубликовано на официальном сайте армянского кабмина.