ՀՀԿ․ Բանակում կոռուպցիայի հետ կապված ոչ մի իրական գործ այդպես էլ դատարան չի հասել
Երբ մեկ օր, երկու օր, մեկ ամիս, մեկ տարի, չորս տարի խոսում են թալանի մասին, երբ որևէ գործ չի հարուցվում, չի վարվում, և երբ դատարանը վերջնական վճիռ չի կայացնում, բոլոր ասածները ակնթարթորեն վերածվում են դատարկախոսության։ Այս մասին հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ մեկնաբանելով նախորդ իշխանությունների օրոք կոռուպցիայի հարցը։
Ընդդիմադիրը հիշեցրեց, որ Հայաստանն իրավական պետություն է, ուստի պարտադիր պետք է դատարանի որոշում լինի։ Հակառակ դեպքում, ինչպես նշեց Մինասյանը, խոսքը կարող է լինել քաղաքական մանիպուլյացիաների մասին։
«Ո՞ւր է դատարանի որոշումը որևէ գործով»,- տարակուսեց ՀՀԿ ներկայացուցիչը։
Նա կտրականապես հերքեց նաև բանակում կոռուպցիայի մասին իր ընդդիմախոսների թեզերը։ «Ոչ մի իրական գործ, որը կոռուպցիոն բաղադրիչ կունենար, հատկապես բանակի մասով, այդպես էլ դատարան չի գնացել»,- նշեց Մինասյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 19:52
Глава СНБ Армении Армен Абазян провел очередное заседание межведомственной комиссии, занимающейся вопросами пленных, удерживаемых лиц и без вести пропавших, сообщает Служба нацбезопасности.
-
2025-06-11 19:51
Координационный совет армянских организаций Франции (CCAF) выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-11 19:48
Спасатели извлекли тело пятого погибшего при взрыве газа и пожара в жилом доме в Чамбараке, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД.
-
2025-06-11 19:47
Представитель администрации Ирана Фатима Мохаджерани заявила, что Соединенные Штаты не имеют права диктовать Ирану, чем он должен обладать, и только иранцы имеют право решать, что необходимо для их национальных интересов. Фатима Мохаджерани сделала это заявление в интервью ливанскому телеканалу Al Mayadeen во вторник вечером.