Շարմազանով․ Ժողովուրդ, վաղը դու լինելու ես Հայաստանում կենվոր, վարձն էլ թուրքն է որոշելու
Թուրքերն ինչքան նախապայման ունեն՝ հնչեցրած, չհնչեցրած, այս իշխանությունները բոլորը բավարարել են, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով գործող իշխանության պնդումներին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն առանց նախապայմանների է ընթանում։
«Քարվաճառից դուրս են եկել, Լաչինը տալիս են, Արցախի 7 շրջաններից դուրս են եկել, Շուշին տվել են, Հադրութը տվել են։ Հայկական Շուշին այսօր դառնում է պանթուրքիզմի կովկասյան կենտրոն․․․ էլ ի՞նչ պետք է անեն թուրքերը», ընդգծեց Շարմազանովը։
Նա անդրադարձավ նաև «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին թուրքական պահանջին ու հայկական կողմի «դիրքորոշմանը»։
«Չավուշօղլուն ասում է՝ «Զանգեզուրի նախագիծ»։ Ի՞նչ կապ ունի՝ ինչպես է կոչվում։ Սա էլ (Փաշինյանը-խմբ)․ ասում է՝ «Հայկական խաչմերուկ»։ Ու՞ր է այնտեղ «Հայկական խաչմերուկ», ի՞նչ «Հայկական խաչմերուկ»։ Բա, եթե «ձեռնտու» էր այդ ճանապարհը բացելը, 30 տարում կբացվեր։ Կամ, երբ եկար 2018 թվականին՝ ասեիր՝ սա շատ լավ բան է, «Հայկական խաչմերուկը» պիտի բացենք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Վերջինս նաև նշեց՝ բոլոր երկրները աշխարհաքաղաքական ընթացող զարգացումների ֆոնին ձգտում են ամեն ինչ անել՝ չկորցնելու և նույնիսկ շահելու համար, իսկ Հայաստանն օր օրի գահավիժում է, զուգահեռաբար՝ իշխանությունը երկրի ներսում ջնջում է ազգայինն ու հայապահպան արժեհամակարգը։
«Սա թուրքական նախագիծ չէ՞։ Այս իշխանությունը խորքային առումով հակազգային է, հակապետական, և 2018 թվականին բերվել է գունավոր հեղափոխության արդյունքում, որ վերացնի ողջ ավանդականն ու հայկականը։ Ամբողջ աշխարհն այսօր գնում է ազգայինի ու ազգային պետությունների վերականգնման, իսկ Հայաստանում տեղի է ունենում հակառակը՝ ազգայինի վերացում, թուրքականի ֆետիշացում»,- հավելեց քաղաքական գործիչը։
Էդուարդ Շարմազանովը ընդգծեց՝ կարևոր է, որ հասարակությունը լիովին հասկանա՝ ինչ կարող է տեղի ունենալ այսպիսի զարգացումների արդյունքում։
«Այս իշխանությունները Հայաստանի տրոյական ձին են․ ներսից բացեցին երկրի դարպասները՝ և՛ ուղղակի, և՛ անուղղակի առումով։ Ամենակարևորը ժողովրդին բացատրելն է՝ սիրելի՛ ժողովուրդ, եթե պետությունդ, եկեղեցիդ, բանակդ ավերված է, սրանք էլ թուրքերին «էստի համեցեք» են անում, թուրքը գալու է բարձիդ տակ պահածը վերցնի, իսկ դու լինելու ես Հայաստանում կենվոր, վարձով ապրող։ Վարձն էլ դու չես որոշելու, թուրքն է որոշելու»,- ասաց նա։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.