ՈՐՏԵ՞Ղ ԿԴԻՄԱՎՈՐԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ը «ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՈՒՄԸ
Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի կունենան հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ: Եվ չնայած այդ օրվան դեռ մեկ ամսից ավելի ժամանակ կա, Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն արդեն ուղերձ է հղել Հայաստանի խորհրդարանականներին՝ հրավիրելով նրանց Արցախ, միաժամանակ նաև ողջունելով «Հայաստանի ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու և պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը»։
«Տարածաշրջանում տեվական խաղաղության ճանապարհը հարթ չէ, բայց համոզված եմ, որ ՀՀ և ԱՀ խորհրդարանները առանձին աշխատելով չեն կարողանա հաղթահարել օրեցօր ավելացող խոչընդոտները, միայն միասնաբար գործելով հաջողություն կարձանագրենք։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրում եմ Արցախ՝ Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար»,- ասված Է Արթուր Թովմասյանի ուղերձում:
Հասկանալի է, որ այդ ուղերձն արդեն հիստերիա է առաջացրել Ադրբեջանում։ Առայժմ ոչ պաշտոնական մակարդակով, բայց շուտով, կարծում ենք, կհաջորդի նաև պաշտոնական արձագանքը։ Հետաքրքիր է, ինչպե՞ս կարձագանքի դրան Հայաստանում իշխանավարող Փաշինյանի թիմը։
Սակայն, ոչ պակաս, եթե ոչ ավելի հետաքրքիր է, թե ինչպես կարձագանքի Արթուր Թովմասյանի ուղերձին ընդդիմությունը։ Քանզի հիմքեր կան ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակի կողմից Հայաստանի խորհրդարանականներին, իսկ փաստորեն՝ խորհրդարանական ընդդիմությանը, իսկ եթե ավելի կոնկրետ՝ «Դիմադրություն» շարժմանը հղված ուղերձի գաղափարը ծնվել և տեքստային արտահայտություն է ստացել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում. այն կառույցում, որի թելադրանքով են գործում ընդդիմության վարկաբեկման նպատակով ծավալված արշավի բոլոր բազմաթիվ մասնակիցները։
Հիշեցնենք, որ հենց խորհրդարանական ընդդիմությունն էր, որ «Դիմադրություն» շարժման ձևաչափով բազմահազարանոց հանրահավաքներ կազմակերպեց Երևանում ինչպես ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, այնպես էլ մայիսի 28-ին՝ 1918 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրը: Եթե սրան հավելենք, որ ընդդիմության վերջին բոլոր ակցիաները կազմակերպվել են Արցախի վերածննդի կարգախոսների ներքո և այդ նպատակով Փաշինյանի կառավարության հրաժարականի պահանջով, ապա հեշտությամբ կարելի է ենթադրել, որ հենց ընդդիմությունը պիտի իր վրա վերցնի նաև սեպտեմբերի 2-ին Երևանում է՛լ ավելի մեծ համազգային հանրահավաքի կազմակերպումը՝ ի պաշտպանություն Արցախի անկախության գաղափարի։ Եվ դրանով իսկ ընդդիմությունը մեկնարկ կտա Փաշինյանի հրաժարականի պահանջով զանգվածային հանրահավաքների նոր ալիքի, զուգահեռաբար գործարկելով վարչապետի իմպիչմենտի գործընթացը հանրապետության խորհրդարանում։ Ինչի համար էլ, ըստ էության, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մտադիր են մասնակցել խորհրդարանի աշնանային նստաշրջանին՝ համաձայն իրենց իսկ վերջին հայտարարությունների։
Մինչդեռ Թովմասյանը, թեկուզև ոչ ուղղակիորեն, բայց փաստացի առաջարկում է ընդդիմությանը ավելի զուսպ լինել այս անգամ, մասնակցել Արցախում կազմակերպվող միջոցառումներին և շարունակել «պատգամավորական աշխատանքը» խորհրդարանում։ Բայց Արցախի խորհրդարանի խոսնակը չի կոնկրետացնում մի կարևոր «հանգամանք», որից էլ, կարծում ենք, կախված կլինի ընդդիմադիրների վերջնական պատասխանը նրա հրավերին. ի՞նչ է նկատի առնվում «տոնական միջոցառումներ» հասկացության տակ։
Բազմահազարանոց հանրահավա՞ք, ինչպիսին տեղի ունեցավ Ստեփանակերտում մայիսի 28-ին՝ երևանյան հանրահավաքի հետ միաժամանակ, և որը նույնպես ուներ ընդգծված հակափաշինյանական բնույթ։ Թե՞ հանդիսավոր հավաքույթ խորհրդարանում՝ «ուրախ առիթով»։
Եթե մեր ենթադրությունները ճիշտ են, և Թովմասյանի ուղերձն իսկապես գրված է Փաշինյանի աշխատակազմում, ուրեմն այնտեղ շատ լուրջ մտավախություն ունեն, որ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման օրը կարող է մեկնարկ տալ Փաշինյանի հրաժարականի համար ընդդիմության պայքարի վճռական և հաղթական փուլին։ Եվ այդժամ սեպտեմբերի 2-ը կարող է դառնալ կրկնակի խորհրդանշական օր։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 09:33
Совсем немного из последней порции лжи и манипуляций. Арусяк Джулакян, депутат НС РА от фракции «Гражданский договор» говорит, что Роберт Кочарян дал согласие Эрдогану на создание комиссии историков, которые должны были совместно разобраться «был ли или же не был Геноцид армян». Это ложь, опровергаемая письменным ответом Кочаряна на предложение Эрдогана.
-
2025-04-22 09:25
Слушал на днях одного из наших традиционных западников. Всякий раз не устаешь удивляться их цинизму и двуличности. Давал наш западник «дельные» советы властям. Говорил, что надо властям заключить с американцами договор по редкоземельным металлам. По примеру Украины. То есть, предоставить американцам права на разработку и использование. Еще дать американцам право контролировать будущий транзит через Армению по железной дороге, связывающей западные регионы Азербайджана с Нахиджеваном…
-
2025-04-21 12:21
Хокку Как красиво шагает Гордый баран - Прямо на мясобойню.
-
2025-04-19 09:38
Депутат от фракции «Айастан» Кристине Варданян как в воду глядела, когда с трибуны НС говорила о том, что Никол Пашинян и Анна Акопян, если и могут кого-то чему-то обучить, так это ребрендинг. Имея в виду продвигаемую Баку концепцию «Западного Азербайджана». Поскольку, пояснила Варданян, лоббировать эту концепцию в Армении именно под таким названием было бы трудно, Пашинян подверг ее ребрендингу и назвал «Реальной Арменией» … Наверное, некоторые могли подумать, что депутат Варданян преувеличивает. Увы, нет, она действительно как в воду глядела, и в тот же день ее правоту подтвердил сам Пашинян в своем заключительном слове по поводу обсуждений в парламенте проделанной правительством работы.