Последние новости

ԱԷՄԳ-ի տեսախցիկները Իրանում կմնան անջատված

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսախցիկները, որոնք ֆիքսում են Իրանում երաշխիքների համաձայնագրի շրջանակներից դուրս տվյալները, անջատված կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) մյուս կողմերը չեն վերսկսել 2015 թվականի միջուկային համաձայնագրով իրենց պարտավորությունների կատարումը, ասել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, հայտնում է Tasnim-ը։

Էսլամին լրագրողներին հայտնել է, որ ԳՀՀԾ-ի գոյության իմաստը Իրանի խաղաղ միջուկային ծրագրի դեմ մեղադրանքները դադարեցնելն է ու վստահությունն ամրապնդելը։

Թեև Իրանը համաձայնել է ԳՀՀԾ-ի շրջանակներում ուրանի հարստացման գործունեության մի շարք սահմանափակումներին, արևմտյան կառավարությունները չեն կատարել իրենց պարտավորությունները, ասել է նա:

Էսլամին նշել է, որ Իրանը նույնիսկ համաձայնել է խստացնել սահմանափակումները՝ թույլ տալով ԱԷՄԳ-ին իր միջուկային օբյեկտներում տեսախցիկներ տեղադրել՝ համաձայն ԳՀՀԾ-ի:

Եթե ԳՀՀԾ-ից հետո Իրանի դեմ մեղադրանքներն ուժի մեջ մնան, ապա Թեհրանը տեսախցիկները միացնելու պատճառ չի ունենա, ընդգծել է նա։

Էսլամին կրկնել է, որ Իրանը երբեք ներգրավված չի եղել որևէ գաղտնի միջուկային գործունեության մեջ և համաձայնեցրել է ուրանի հարստացման իր բոլոր ծրագրերը ՄԱԿ-ի միջուկային դիտորդի հետ:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ