Պուտին․ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով ՌԴ ավիափոխադրումները հարվածի տակ են
Օդային փոխադրումների ոլորտը հարվածի տակ է հայտնվել պատժամիջոցների և նախկին արևմտյան գործընկերների ոչ ադեկվատ որոշումների պայմաններում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Պատժամիջոցների պայմաններում, մեր արևմտյան նախկին գործընկերների, ես կասեի՝ ոչ ադեկվատ որոշումների պայմաններում, հենց նախկին գործընկերների, քանի որ նրանք հրաժարվում են մեզ հետ աշխատել, առևտրային ընկերությունների վրա բացահայտ քաղաքական ճնշման պայմաններում օդային փոխադրումների ոլորտը հարվածի տակ է հայտնվել»,-ասել Է Պուտինը կառավարության հետ խորհրդակցության ժամանակ:
Նա նաև նշել է, որ ավիացիոն ոլորտը ռազմավարական նշանակություն ունի և կարևոր դեր է խաղում Ռուսաստանում:
Ընդ որում, ակնհայտ է, որ ոլորտը խթանում է բարձրտեխնոլոգիական արտադրանքի զարգացումը, բեռնվածություն և համապատասխանաբար աշխատատեղեր է ստեղծում հարակից արտադրությունների ամբողջ համալիրում, կարևորագույն դեր է խաղում տարածաշրջանների տրանսպորտային հասանելիության, կապվածության ապահովման գործում, հավելել Է Պուտինը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.