Հայաստանը կմասնակցի «73-րդ միջազգային տիեզերագնացության համաժողովին»
Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի Փարիզում կայանալիք «73-րդ միջազգային տիեզերագնացության համաժողովին» («73-rd International Astronautical Congress»), հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 18-22-ը անցկացվող համաժողովի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը տրված է։
Համաժողովի շրջանակում կանցկացվի նաև «Տիեզերքը բոլորի համար» («Space for All») խորագրով ցուցահանդեսը:
Բացի տիեզերական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններից, ցուցահանդեսին կարող են մասնակցել նաև բարձր տեխնոլոգիական ոլորտների այն կազմակերպությունները, որոնք կարող են ընդլայնել իրենց գործունեությունը նաև տիեզերական բնագավառում:
Ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://www.surveymonkey.com/r/NWQPFFG:
Հայտերիընդունման վերջնաժամկետը օգոստոսի 5-ն է:
Ցուցահանդեսի մանրամասներին կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում՝ https://iac2022.org/:
Հաշվի առնելով մասշտաբայնությունն ու ձևաչափը՝ նախարարությունը նախատեսում է միջոցառման ընթացքում կազմակերպվող ցուցահանդեսին ներկայանալ միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական լուծումները տիեզերական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոգում է միայն տաղավարի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ապահովման ծախսերը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.