Ավետիք Չալաբյանի փաստաբանները ցուցադրաբար լքեցին դատարանի դահլիճը
«Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպաններ Վարազդատ Հարությունյանն ու Արթուր Հարությունյանը ցուցադրաբար լքեցին դատական նիստի դահլիճը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Չալաբյանի գործով առաջին նիստը մեկնարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում։ Չալաբյանը և նրա պաշտպանական կողմը հայտարարել էին, որ իրենց չեն տրամադրել գործի նյութերը։ Հասարակական-քաղաքական գործիչը դատավորից պահանջել էր գործը վերադարձնել քննիչին։
Դատական նիստը ընդմիջելուց հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը Չալաբյանին հայտնեց, որ նիստը լքած երկու պաշտպանների դեմ սանկցիա է կիրառվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։
«Դուք կարող եք դիմել դատարանին, որպեսզի ձեր նախընտրած պաշտպանները ծանուցվեն և ներկայանան հաջորդ նիստին, օրինակ` վաղը։ Եթե ձեր պաշտպանները չներկայանան, դատարանը ստիպված է լինելու դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ` ներգրավելով հանրային պաշտպանի` անկախ ձեր ցանկությունից»,- ասաց Մարտիրոսյանը։
Չալաբյանը նշեց, որ իր պաշտպանական իրավունքը պետք է ամբողջությամբ վերականգնվի, դատարանը պետք է տրամադրի գործի նյութերը և ողջամիտ ժամանակ տա գործի նյութերին ծանոթանալու համար։
«Ես պնդում եմ, որ պաշտպանությունն իրականացնեն իմ պաշտպանները, ոչ թե որևէ հանրային պաշտպան»,- ասաց Չալաբյանը։
Դատավոր Մարտիրոսյանն էլ նշեց, որ Չալաբյանի պաշտպանական իրավունքի խախտման հանգամանքների կամ վարույթը քննիչին վերադարձնելու վերաբերյալ որևէ պատշաճ հիմնավորում չի ներկայացվել դատարանին։
«Պաշտպանների կողմից դատական նիստերի դահլիճը լքելը իրավական հետևանքներ են առաջացնելու, ընդհուպ վարույթից հեռացնելը»,- ասաց նա։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը` հուլիսի 27-ին, ժամը 16.30-ին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.