Իշխան Սաղաթելյան․ Անհրաժեշտ է հեռացնել այս իշխանություններին
Խորհրդարանական ընդդիմությունն ինչ-որ փուլում վարչապետին իմպիչմենթի ենթարկելու օրակարգով կգնա խորհրդարան, բայց դա չի լինի սեպտեմբերին:
«Սեպտեմբերին վստահ ոչ, բայց ինչ-որ մի փուլի այո»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Արցախն ու Հայաստանը փրկելու համար անհրաժեշտ է հեռացնել այս իշխանություններին, իսկ դրա ճանապարհը լայն ժողովրդական ճակատ ճնշման տակ սրանց հեռացմանը հասնելն է: Հեռացման երկու ճանապարհ կա՝ հրաժարական և պաշտոնանկություն: Այս երկու գործիքներն էլ մեզ համար ընդունելի են:
Երբ հասնենք այդ մակարդակին, համաժողովրդական լայն ընդվզումը լինի, երկու ճանապարհով էլ հնարավոր է հասնել իշխանությունների հեռացմանը: Մենք ասել ենք, որ օգոստոսի երկուսից սկսած մեր գործիքակազմին ավելանալու է նաև պաշտոնանկությունը: Երբ, որ օրը հանդես կգանք այդ նախաձեռնությամբ, այն օրը, երբ դրա համար լինեն բավարար պայմաններ: Կլինի սեպտեմբերին, հոկտեմբերին, թե նոյեմբերին, կյանքը ցույց կտա»,-ասաց նա:
Սաղաթելյանը նշեց, որ այս փուլում շատ ակտիվ նախապատրաստական աշխատանքների մեջ են, առաջիկա հանրհավաքին կախտորոշեն իրենց անցած ճանապարհը, իսկ սեպտեմբերից ավելի կազմակերպված և ավելի լայն թափով կմտնեն պայքարի մեջ:
Անդրադառնալով իրեն և Վահե Հակոբյանին պաշտոնակ անելուն, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Եթե իրենց թվում է, որ այդ քայլերով կարող են կաշկանդել մեր գործունեությունը, սխալվում են, որովհետև դա իրենց համար է պաշտոնը շատ կարևոր հարց: Մենք ունենք շատ ավելի կարևոր մանդատ՝ մեր ժողովրդի վտահությունը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.