Անհետ կորած զինծառայողների ծնողներին Կառավարությունից չեն մոտեցել
44-օրյա պատերազմում անհետ կորած «Քիմիկների զորամասի» զինծառայողների ծնողները այսօր՝ հուլիսի 26-ին, Կառավարության շենքի մոտ են եկել՝ պահանջելու, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուծումներ գտնի ու վերադարձնի իրենց որդիներին։
NEWS.am-ի հետ զրույցում ջոկատի հրամանատար, 28-ամյա Գևորգ Կարապետյանի մայրը՝ Կիմա Ավետիսյանը, պատմեց, որ իրենց Կառավարությունից որևէ մեկը չի մոտեցել և չի հարցրել, թե ինչու են հավաքվել։
«Այդ տղաներին կարծես՝ լրիվ մոռացել են, կարծես՝ այս դեպքը չի էլ եղել։ Մենք եկել հասել ենք իրենց քթի տակ, բայց ոչ մեկ չիջավ ու չխոսեց։ Մարզերից էինք հավաքվել, եկել։ Հոկտեմբերին արդեն կլինի 2 տարի, որ մեր երեխեքից ինֆորմացիա չունենք։ Լավ, ի՞նչ անենք, էլ չենք կարողանում ապրել։ Մինուճար որդիս անհայտության մեջ է, այդքան կառույցներ կան ու ոչ մի տեղից ոչինչ չեն ասում, այսպես չի լինի»,- ասաց անհետ կորածի մայրը։
Կիմա Ավետիսյանը պատմեց, որ պետական որևէ կառույց իրենց հստակ պատասխան չի տալիս, թե որտեղ են իրենց որդիները. «Ոչ մի կառույց նորմալ չի աշխատում։ Սա 90-ականները չի, մինչև հիմա մի բան չեն ասում։ Բա չգա՞նք, չնայած որ գալիս ենք, ինչ»։
Նշենք, որ «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդն անհայտ կորած են։ Այդ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, որն արդեն դատարանում է։ Գործով ամբաստանյալի աթոռին են ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար Արսեն Աբգարյանը, այդ ժամանակ զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Սարգիս Կուլակչյանը և զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանը։ Ըստ մեղադրանքի՝ գեներալ Մակարյանը, որը Կովսականի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել, նահանջի հրաման է տվել, իսկ ինքը վերադարձել է Կապան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.