Ռուսաստանը հայտարարել է, որ 2024 թվականից հետո դուրս կգա ՄՏԿ-ի նախագծից
Ռուսաստանը 2024 թվականից հետո դուրս կգա ՄՏԿ-ի նախագծից, մինչ այդ կսկսվի ազգային ուղեծրային կայանի տեղակայումը, հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Յուրի Բորիսովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Գիտեք, որ մենք Միջազգային տիեզերակայանում աշխատում ենք միջազգային համագործակցության շրջանակներում։ Իհարկե, մենք կկատարենք մեր բոլոր պարտավորությունները գործընկերների հանդեպ, սակայն 2024 թվականից հետո այս կայանից հեռանալու որոշումն ընդունված է»,- ասել է Բորիսովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
«Կարծում եմ՝ մինչ այդ մենք կսկսենք ռուսական ուղեծրային կայան ձևավորել»,- հավելել է նա։
Նրա խոսքով՝ Ռուսական ուղեծրային ծառայողական կայանի (РОСС) ստեղծումը «Ռոսկոսմոս»-ի գործունեության գլխավոր առաջնահերթությունը կդառնա օդաչուներով տիեզերագնացության ոլորտում։
«Մենք կշարունակենք պիլոտային ծրագիրը՝ համաձայն հաստատված պլանների։ Հիմնական առաջնահերթությունները կդրվեն ռուսական ուղեծրային կայանի ստեղծման վրա»,- ասել է Բորիսովը։
Բորիսովի խոսքով՝ տիեզերական ոլորտը բարդ իրավիճակում է։ «Ես տեսնում եմ, որ իմ հիմնական խնդիրն իմ գործընկերների հետ միասին ոչ թե նշաձողը գցելն է, այլ բարձրացնելը և, առաջին հերթին, Ռուսաստանի տնտեսությանը անհրաժեշտ տիեզերական ծառայություններ մատուցելը։ Սա նաև նավիգացիա է, սա կապ է, տվյալների փոխանցում, օդերևութաբանական, գեոդեզիական տեղեկատվություն և այլն»,- ասել է նա։
Իր հերթին, ՆԱՍԱ-ի տիեզերակայանի տնօրեն Ռոբին Գեյթենսը Reuters-ին ասել է, որ իր ռուս գործընկերները չեն հայտնել նման մտադրությունների մասին, ինչպես պահանջում է կայանի միջկառավարական համաձայնագիրը։
«Դեռևս ոչ մի պաշտոնական բան։ Մենք բառացիորեն պարզապես տեսանք դա: Մենք պաշտոնական ոչինչ չենք ստացել»,- գործակալությանը ասել է Գեյթենսը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 13:35
Инспекционный орган безопасности продуктов питания Армении в рамках проводимого на рынке мороженого мониторинга представил результаты экспертизы образцов, взятых на производственных объектах, принадлежащих ООО «Игит» и «Пинк Берри» и индивидуальному предпринимателю Азату Казанчяну.
-
2025-06-07 13:33
Оппозиционная фракция «Честь имею» Национального Собрания Армении выдвинула кандидатом на пост премьер-министра в рамках инициируемого процесса импичмента главу общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 13:03
Спасатели обнаружили тело женщины в канале рядом с улицей Исакова в Ереване, сообщает пресс-служба МВД Армении.
-
2025-06-07 13:01
В Первопрестольном Святом Эчмиадзине приняли решение впредь реже реагировать на дискредитирующие заявления властей — в частности, на публикации с ненормативной лексикой премьер-министра Никола Пашиняна о Церкви и мирской жизни духовенства. Об этом сообщает газета «Жоховурд» со ссылкой на источники.