«Հայաստան». Լինելո՞ւ են մարդիկ, որոնք չեն կարողանալու այս ճանապարհը մինչև վերջ անցնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արտախորհրդարանական ուժերի գերակշիռ մասի հետ, որոնք նաև հունիսի 3-ի հայտարարությանն իրենց աջակցությունը հայտնեցին և ստորագրեցին, «Դիմադրություն» շարժումը դաշնակից է և համախոհ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք չենք գտել արդյունավետ մեխանիզմը, որպեսզի բոլոր ուժերին մասնակից դարձնենք անմիջական որոշումների ընդունմանն ու շարժման աշխատանքներին։ Պետք է գտնենք մոդելը, որ առավելագույնս ընդալայնենք շարժումը և մեր բոլոր գործընկերներին բոլոր ֆորմատներով մասնակից դարձնենք այս պրոցեսներին»,- նշեց նա։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ իրենց սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել․ սա քաղաքական պայքար է, բայց ոչ երբեք կուսակցական։
«Եթե կորցնենք այն ամենը, ինչը սպասվում է, ո՞ւմ է պետք այդ կուսակցությունների գոյությունը և գործունեությունը։ Այս տրամաբանությամբ է պետք առաջանորդվել։ Այս նպատակի մեջ մենք շատ անկեղծ ենք, բայց, դժբախտաբար, այս դաշտում շատ խաղացողներ անկեղծ չեն։ Բայց սա առանձին թեմա է։ Ամեն ինչ ժամանակն իր տեղը կդնի։ Եթե կան մարդիկ, ուժեր, ովքեր ավելի արդյունավետ կարող են պայքարը կազմակերպել կամ այլընտրանքային բան ունեն, խնդիր չկա, գնանք, կանգնենք իրենց կողքին։ Ամեն ինչ պետք է անենք, որ հաջողենք։ Դժվա՞ր է լինելու, շատ. լինելո՞ւ են մարդիկ, որոնք չեն կարողանալու այս ճանապարհը մինչև վերջ անցնել, այո՛, լինելու են»։
Սաղաթելյանի դիտարկմամբ՝ այսօր շարժման մասնակիցները ստիպված են պատասխան տալ այն մարդկանց արարքների համար, որոնք կանգնած են Նիկոլ Փաշինյանի իշխանության կողքին։
«Հայտնի անուններ կան, որոնցից տարիներ շարունակ բողոքել է հայ հասարակությունը։ Շարեք այդ անուններն ու տեսեք՝ իրենք այսօր մե՞ր հետ են, թե՞ Նիկոլի և ո՞ւմ են սպասարկում։ Գալու է ժամանակը դրա մասին էլ ենք խոսելու։ Մենք ում համար, որ այսօր պատասխան ենք տալիս, Նիկոլի հետ չաղ ու բախտավոր ապրում են»,- նկատեց Սաղաթելյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: