Ոստիկանություն․ Անձնագրային և վիզաների վարչությունը գերծանրաբեռնված է
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը շարունակում է աշխատել գերծանրաբեռնված ռեժիմով՝ մեծ հերթերի պայմաններում։ Նման տեղեկություն է տարածել ՀՀ ոստիկանությունը` արված աշխատանքի թվային տվյալներ ներկայացնելով։
Նշենք, որ սոցցանցերում բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են անձնագրային բաժինների կուտակումներից և մեծ հերթերից։ Քաղաքացիները նշում են, որ առավոտյան ժամը 9-ին կտրոն էին վերցնում և տեսնում, որ արդեն 150 անձ կա հերթագրված։
«Այս տարվա հունիսի 1-ից մինչև հուլիսի 19-ը ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ կատարվել է շուրջ 131 530 գործարք ավելի կամ այդքան անձ ավել է սպասարկվել ու գտնվել հերթում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ոստիկանության ներկայացրած տվյալները փաստում են այն մասին, որ վերջին մեկուկես ամսում կատարված գործարքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն շատ են.
Գործողության տեսակը |
01.06.2021-19.07.2021 |
01.06.2022-19.07.2022 |
Տարբերություն |
Հին նմուշի անձնագիր |
69446 |
81707 |
+12261 |
Նույնականացման քարտ |
11099 |
32745 |
+21646 |
Կենսաչափական անձնագիր |
1544 |
3501 |
+1957 |
Օտարերկրյա պետությունում վավերականացման ժամկետի նշում |
65765 |
75183 |
+9418 |
Հաշվառում |
28635 |
35354 |
+6719 |
ՀԾՀ |
28638 |
105599 |
+76961 |
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում |
1191 |
3759 |
+2568 |
Ընդամենը |
206318 |
337848 |
+131.530 |
Ոստիկանությունը հորդորում է անձնագիր ստանալու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշումներ կատարելու գործողությունները իրականացնել նախապես և ըստ անհրաժեշտության, անձնագրային ծառայություններում տեղադրված հերթերը կանոնակարգող սարքավորումներից չստանալ մեկից ավելի կտրոններ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.