ՀՀ ԱԱԾ-ն մեկնաբանել է Թուրքիայի կողմից սահմանի ականազերծման գործընթացը
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է թուրքական կողմից վերջին օրերին իրականացվող սահմանի ականազերծման աշխատանքները:
«Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանին հարակից թուրքական տարածքում (գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի դիմացի հատվածում) ականազերծման աշխատանքներն իրականացնում է DLC կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի հովանու ներքո»,- ասվում է հարցման պատասխանում։
Հուլիսի կեսերին թուրքական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ իսրայելական ընկերությունը զբաղվում է հայ-թուրքական սահմանի ականազերծմամբ։ Հայտնում էին նաև, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների բանակցություններում քննարկվում է Թուրքիայի արևելյան Կարս նահանգի Աքյաքա շրջանում «Դողուքափը» (հայկական կողմից՝ Ախուրյան) սահմանային անցակետի և «Ալիջան» (հայկական կողմից՝ Մարգարա) անցակետի բացման նախապատրաստումը: Դա արվում է երրորդ երկրների քաղաքացիների համար, այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հուլիսի սկզբին։
Հուլիսի 25-ին թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին նաև, որ ականի պայթյունի հետևանքով մեկ մարդ է վիրավորվել։
Sputnik Արմենիան ԱԱԾ-ից տեղեկություններ էր խնդրել նաև այն մասին, թե ովքեր և ինչ նպատակով են իրականացնում ականազերծումը, և ինչ ականների մասին է խոսքը։
Պարզվում է` նշված թուրքական հատվածը ականապատվել է դեռևս Խորհրդային Միության ժամանակ։
Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցին, թե ականազերծումը կապվա՞ծ է հայ-թուրքական հաշտեցման գործընթացի հետ, ասել է՝ «տվյալ դեպքում հնարավոր չէ միանշանակ ինչ-որ բան ասել, այդ պատճառով ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից»:
Հուլիսի 25-ին հայտնի դարձավ նաև, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է Կարս։ Դիվանագետն Աքյաքա շրջանում այցելել է հայ-թուրքական սահմանի «Դողուքափը» անցակետ, ապա շրջել Անիի ավերակներում:
Նշենք, որ ԵՄ-ն և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը 2021 թվականի սեպտեմբերին գործարկել են 18,6 մլն եվրո արժողությամբ նախագիծ, որի համաձայն 2023 թվականի հունվարին նախատեսվում է Թուրքիայի արևելյան սահմանի երկայնքով 83 000 ցամաքային ական վնասազերծել: Նախագիծը մյուս երկու փուլերի շարունակությունն է, որոնց ընթացքում 2016 թվականից ի վեր 46 000 ական է վնասազերծվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 12:54
Цены на сжиженный газ в Армении взлетели до 200 драмов за литр, хотя поставки в Армению после возникших проблем на грузинской таможне уже возобновились.
-
2025-07-29 10:56
В армянском спорте творится произвол. Главным ответственным за происходящее является руководитель аппарата премьер-министра.
-
2025-07-29 10:33
Заявления из США и Израиля показывают, что геополитический узел вокруг Ирана не только не решён, но и в ближайшее время ожидаются более серьёзные события.
-
2025-07-29 08:41
В Европе число заключенных на 100 мест увеличилось с 93,5 до 94,9 с 31 января 2023 года по 31 января 2024 года, причем по странам наблюдались значительные различия. Об этом говорится в сообщении Совета Европы.