«Կորեական նոր պատերա՞զմ». Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն նախազգուշացրել է Վաշինգտոնին և Սեուլին
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները կարող են հանգեցնել «կորեական նոր պատերազմի»։ Այս մասին հայտարարել են Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Տեղեկացվում է, որ համապատասխան հայտարարությունն արվել է հուլիսի 26-ին՝ կորեական երկու պետությունների միջև զինադադարի կնքման 69-ամյակի նախօրեին։
«Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի անցկացրած տարատեսակ զորավարժությունները, փաստացի՝ պատերազմի փորձերը, երբ կվերածվեն երկրորդ Կորեական պատերազմի»,- ասված է նախարարության հայտարարությունում։
Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգների և նրանց դաշնակիցների համատեղ զորավարժությունները սպառնում են անվտանգությանը, դրանք Կորեական թերակղզում իրավիճակի սրման հիմնական գործոններից են։ «Տարածաշրջանում խաղաղության երաշխիքները չեն կարող իրականացվել, քանի դեռ այստեղ է գտնվում ամերիկյան ռազմական կոնտինգենտը»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայում կորեական ԶՈւ-ն ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ համատեղ զորավարժություններ են անցկացրել, որոնց ժամանակ կիրառվել են նաև F-35 կործանիչներ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.