ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱՐՑԱԽԻՆ ՍՊԱՍՈՂ ՎՏԱՆԳԸ ՉԵԶՈՔԱՑՆԵԼՈՒ ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԱ՝ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՑՈՒՄԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի խորհրդարանի ղեկավարը շատ ուղիղ և անվանական պետք է Հայաստանի իր գործընկերոջը հրավիրեր սեպտեմբերի 2-ին միջխորհրդարանական նիստին։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Շնորհակալ ենք այդ հրավերի համար, առանց հրավերի էլ ենք անցնող երկու տարիներին այցելել Արցախ։ Իշխանությունը չի այցելում Արցախ, իշխանությունն է խուսափում այցելելուց։ Երկու տարի է՝ Արցախ-Հայաստան միջխորհրդարանական նիստ չեն հրավիրել։ Այս սպառնալիքն Արցախով չի վերջանում։ Աստված չանի, եթե սրանց օրակարգով գնանք, հասնելու են Հյուսիսային պողոտա»,- նշեց նա։
Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ՝ 25 տարի խաղաղություն էր, որովհետև 25 տարի պատրաստ էինք պաշտպանել մեր հայրենիքը։
«Այն պահից սկսած, երբ դու չես կարող պաշտպանել քո հայրենիքը, իսկ քո երկրի իշխանությունները պատրաստ չեն իրականացրել իրենց սահմանադրական լիազորությունները, չես կարող խաղաղություն ունենալ։ Խաբում են ժողովրդին։ Սրանց ասածը խաղաղություն չէ, այլ արտագաղթ, ծնկի եկած, թուրքերի ոտքի տակ ապրելու ծրագիր։ Իրենք վախենում են գնալ Արցախ, Ալիևն ասել է՝ չգնաք։ Իրենք Ալիևի ձեռքին խաղալիք են։ Կապը դրել է վզներին, ոնց ուզում՝ օգտագործում է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանին և Արցախին սպասող վտանգը չեզոքացնելու մեկ ճանապարհ կա՝ գործող իշխանության հեռացումը։ Իշխանությանը հեռացնելուց հետո վտանգն ամբողջությամբ չի չեզոքանալու, սակայն ավելանալու է հնարավորությունը երկրի դիմադրությունն ավելացնելու, պաշտպանությունը կազմակերպելու և հայանպաստ օրակարգով տարբեր ձևաչափերով բանակացություններում ներկայանալու։
«Հիմա շատ են ասում, որ մենք ուզում ենք երկիրը տանել նոր պատերազմի։ Նոր պատերազմի մեզ տարել է Նիկոլը և եթե մնա, նորից տանելու է պատերազմի և հայրենազրկման։ Մեր քաղաքացիները լիարժեք պետք է գիտակցեն, որ Նիկոլով մեզ սպասվում է նոր պատերազմ կամ հայրենազրկում, առանց Նիկոլի կա հնարավորություն պատերազմից խուսափելու և եղածը փրկելու։ Մեր ընտրությունը սրա մեջ է։ Նիկոլը ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից, որովհետև բոլորին ասում է՝ ի՞նչ եք ուզում տամ իմ իշխանությունը պահելու համար։ Փրկիչներ չկան ո՛չ Հայաստանից դուրս, ո՛չ էլ Հայաստանում, եթե մենք որոշենք, որ պետք է փրկվենք, կփրկվենք։ Հակառակ պարագայում կկորցնենք ամեն ինչ, և սա ոչ թե չափազանցություն է, այլ շատ մոտ իրականություն»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 06:13
Союз журналистов Армении обратился в Европейскую федерацию журналистов (EFJ) и Международную федерацию журналистов (IFJ) с просьбой осудить препятствование работе корреспондентов в парламенте страны, а также оскорбительные высказывания депутатов в адрес репортеров.
-
2025-04-22 06:09
Очередное заседание "суда" над армянскими пленными, включая военно-политическое руководство Нагорного Карабаха, состоялось в Баку.
-
2025-04-22 06:03
Председатель Конституционного суда Армении Арман Диланян заявил, что Основной Закон Армении не содержит территориальных претензий не только к Азербайджану, но и к какой-либо другой стране.
-
2025-04-22 06:01
Президент Ирана Масуд Пезешкиян заявил, что Тегеран готов к соглашению с США по ядерной проблеме в определенных рамках, которые обеспечивают его национальные интересы, добавив, что он не является ни оптимистом, ни пессимистом по этому поводу.