ԶԼՄ-ներ․ Բորիս Ջոնսոնը կարող է ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղար դառնալ
Բրիտանական Պահպանողական կուսակցության բարձրաստիճան անդամները կողմ են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի թեկնածությանը, երբ այդ բարձր պաշտոնը թափուր դառնա, գրում է The Telegraph-ը։
Ջոնսոնը որպես առանցքային պաշտպանական պաշտոնի թեկնածու է դիտարկվում, քանի որ հաջորդ սեպտեմբերին սպասվում է, որ ՆԱՏՕ-ի գործող ղեկավար Յենս Սթոլթենբերգը կհեռանա պաշտոնից:
Ջոնսոնն ամենավերջին բրիտանացի քաղաքական գործիչն է, ում դիտարկում են այդ պաշտոնի համար` պաշտպանության նախարար Բեն Ուոլեսից և նախկին վարչապետներ Թերեզա Մեյից և Դեյվիդ Քեմերոնից հետո:
Այդ դերի կատարման ժամկետները Ջոնսոնին որոշ ժամանակ կտան ուժերը վերականգնելու համար, երբ նա լքի վարչապետի պաշտոնը սեպտեմբերի 6-ին, նշում է պարբերականը:
Պաշտոնը ստանձնելու համար նա պետք է հրաժարվի խորհրդարանի պատգամավորի պաշտոնից։
Ջոնսոնին արդեն երկար ժամանակ է առաջարկվում այդ պաշտոնը՝ Եվրամիության ցանկացած գործչի նկատմամբ ԱՄՆ անվստահության պատճառով՝ հաշվի առնելով ԵՄ նոր բանակ ստեղծելու պլանների մասին բազմաթիվ շահարկումները:
Բրիտանիային վստահում են նաև Բալթյան երկրները, իսկ Ջոնսոնն անձամբ միջազգային համբավ է ձեռք բերել՝ օգնելով Վլադիմիր Պուտինի դեմ միջազգային կոալիցիայի ստեղծմանը:
Պահպանողական պատգամավոր Ռիչարդ Դրաքսը, ով պաշտպանության հանձնաժողովի անդամ է, ասել է, որ կաջակցի վարչապետին, եթե նա ցանկանա զբաղեցնել այդ պաշտոնը:
«Ցանկացած նշանավոր բրիտանացի հիանալի ընտրություն կլիներ: Եթե դա իսկապես այն է, ինչ ուզում է անել Բորիս Ջոնսոնը, ես, իհարկե, կաջակցեի նրան»,- ասել է նա պարբերականին:
Brexit-ի հարցերով նախկին նախարար Դեյվիդ Ջոնսը հավելել է. «Բորիսը փաստացի գլխավորել է Արևմուտքի արձագանքը Պուտինին: Հենց Բորիսը գնաց Շվեդիա և Ֆինլանդիա և երկու երկրների ղեկավարներին կոչ արեց դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, ինչը նրանք, իհարկե, արեցին»:
Այնուամենայնիվ, բարձր հրամանատարության շրջանում մտահոգություններ են առաջացել. բրիտանական բանակի նախկին ղեկավար լորդ Դաննութը հայտարարել է, որ չի կարող աջակցել Ջոնսոնին՝ նրա բնավորության պատճառով:
«Անկասկած, նա շատ լավ բան է արել, և մեր լիակատար աջակցությունն Ուկրաինային ֆանտաստիկ է: Բայց ես մտավախություն ունեմ, որ դա անձնական որակների, ազնվության ու վստահության պակասի խնդիր է։ Անկեղծ ասած, մենք չենք ցանկանում Բորիս Ջոնսոնին միջազգային հարթակ բարձրացնել նոր ծաղրի համար: Նա ազգային խայտառակություն է»,- ասել է լորդ Դաննաթը:
Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան նաև կասկածներ է հայտնել՝ հաշվի առնելով հավանականությունը, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վետո կդնի նրա վրա։
ՆԱՏՕ-ի հաջորդ ղեկավարը պետք է նշանակվեր այս տարվա սեպտեմբերին, սակայն Ուկրաինայի ճգնաժամի պատճառով նշանակումը հետաձգվել էր մեկ տարով։
Վերջին բրիտանացի քաղաքական գործիչը, ով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար էր դարձել՝ աշխարհի ամենաբարձր պաշտպանական պաշտոններից մեկը, լորդ Ռոբերտսոնն էր Պորտ Էլենից, ով այն ժամանակ՝ 1999-ին, պաշտպանության նախարարն էր լեյբորիստներից:
Ուկրաինացի պատգամավոր Օլեքսի Գոնչարենկոն այն մարդկանց առաջնագծում էր, ովքեր կոչ էր անում Ջոնսոնին ստանձնել պաշտոնը, երբ ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հրաժարական տա հաջորդ տարի, նշում է ԶԼՄ-ն:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.