Последние новости

Մետրոպոլիտենի մեքենավարների աշխատավարձը կվերանայվի

Մետրոպոլիտենի մեքենավարների աշխատավարձը կվերանայվի։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

Նա ասաց, որ միայն այս պայմանով են մեքենավարները վերադարձել աշխատանքի։ Տնօրինության հետ որոշակի պայմաննավորվածություններ է հնարավոր եղել ձեռք բերել։ Սակայն հստակ ժամկետներ չկարողացավ նշել։

Հիշեցնենք, որ Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է 09։30-ից։

Մետրոպոլիտենի մեքենայավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ էին սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Տնօրինությունը բանակցում էր մեքենավարների հետ՝ ակնկալելով, որ նրանք րոպե առաջ կանցնեն իրենց աշխատանքային պարտականությունների բնականոն կատարմանը։

Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Երևանի մետրոպոլիտենում ստեղծված իրավիճակը սոցիալական է մեքենավարները պահանջում են աշխատավարձերի բարձրացում։ Թե կոնկրետ որքան են պահանջում ավելացնել աշխատավարձերը, Խաչատրյանը կոնկրետ չկարողացավ նշել։

«Հստակ թիվ նշել չեմ կարող, որովհետև նրանք ըստ գրաֆիկի են վարում, և վճարումն ինչ-որ առումով տարբեր է»,- ասել էր նա։ Նշենք, որ մետրոն օրական 70 000 ուղևոր է տեղափոխում։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ