Ստամբուլում աշխատանքն է սկսել հացահատիկի հարցով համատեղ համակարգող կենտրոնը
ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿՍԿՍՎԻ ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ
Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման մասին ՄԱԿ-ի հետ ստորագրված համաձայնագրի կողմերը հաստատել են դրա կատարման հանձնառությունը՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
Նա տեղեկացրել է, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանման շուրջ պայմանավորվածությունների համատեքստում նավերի շարժը կարող է սկսվել մի քանի օրից:
ՌԴ պաշտպանության նախարարությունից էլ հայտնում են, որ Ստամբուլում արդեն աշխատանքն է սկսել համատեղ համակարգող կենտրոնը, որում ներկայացված են Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները:
«Ռուս մասնագետների հիմնական նպատակն է հնարավորինս օպերատիվ լուծել բոլոր խնդիրները՝ կատարելու հացահատիկային միջանցքի գործարկման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները», - ասված է հաղորդագրության մեջ։
ԵՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ ՁՄԵՌ ԿՆՎԱԶԵՑՆԵՆ ԳԱԶԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
ԵՄ էներգետիկայի նախարարները Բրյուսելում քաղաքական համաձայնություն են ձեռք բերել՝ մինչև ձմեռ նվազեցնելու միության տարածքում գազի պահանջարկը և այդպիսով պատրաստվել ռուսական գազի մատակարարման դադարեցմանը՝ հայտնել է ԵՄ խորհրդում Չեխիայի նախագահությունը։
Ավելի վաղ՝ Գերմանիայի փոխկանցլերը նախազգուշացրել էր երկրում էներգետիկ բարդ իրավիճակի մասին։ Նրա խոսքով՝ գազի պակասի դեպքում մասնավոր տնտեսությունները կամ կարևոր ենթակառուցվածքները, օրինակ՝ հիվանդանոցները, կբախվեն գազամատակարարման ընդհատումների:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ զգուշացրել է՝ Եվրոպան պետք է պատրաստ լինի ռուսական գազի մատակարարումից ամբողջությամբ հրաժարվելուն:
«Նույնիսկ այն երկրները, որոնք գազ գրեթե չեն ստանում Ռուսաստանից, չեն կարող խուսափել դրա մատակարարման հնարավոր դադարեցման հետևանքներից: Էներգետիկ ճգնաժամն այսպես թե այնպես կազդի ԵՄ բոլոր անդամների վրա»,- մտահոգություն է հայտնել ֆոն դեր Լայենը։
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, իր հերթին, ընդգծել է՝ գազի սպառումը 15%-ով կրճատելու՝ Եվրահանձնաժողովի ծրագիրը գրեթե անիրատեսական է։
ՀՈՒՍՈՎ ԵՄ՝ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ ԿԴՐՍԵՎՈՐԻ. ՊԵՍԿՈՎ
Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի, եթե ռուսաստանցիներին զրկեն Շենգենյան վիզա ստանալու հնարավորությունից՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը։
«Հուսով եմ, Արևմուտքը սթափություն կդրսևորի և նման բան չի անի»,- հավելել է Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Կրեմլը հուսով է, որ Ֆինլանդիայում ռուսներին վիզաների տրամադրումը սահմանափակելու նախաձեռնությունը նույնպես կյանքի չի կոչվի, այլապես Մոսկվան բացասաբար կարձագանքի:
Պեսկովի համոզմամբ՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու՝ Արևմուտքի սցենարները սպառվում են։
Խոսնակը հայտնել է նաև, որ Մոսկվայում է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, սակայն Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպումը դեռևս օրակարգում չէ:
ԻԻՀ-Ն ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Իրանը ճկունություն է ցուցաբերել միջուկային բանակցություններում, այնպես որ այժմ քաղաքական որոշում կայացնելու հերթն ԱՄՆ-ին է՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
«Թեհրանը շատ նախաձեռնություններով է հանդես եկել, ուստի եթե ամերիկյան կողմը կառուցողական գործելաոճ ցուցաբերի, կայուն համաձայնության հասնելը հեշտ կլինի»,- ասել է Նասեր Քանանին:
Նա նաև կարծիք է հայտնել, որ Ֆրանսիան ցանկանում է դրական դեր խաղալ բանակցային գործընթացում:
Անդրադառնալով Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությանը՝ ԱԳՆ խոսնակը վերահաստատել է Իրանի դիրքորոշումը՝ Թեհրանը դեմ է ռազմական և ուժային լուծումներին և կարծում է, որ վեճերը պետք է կարգավորվեն քաղաքական ճանապարհով:
1Lurer.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).