Последние новости

Չալաբյանի կալանքի ժամկետը լրանում է. երեկոյան նա ազատության մեջ կլինի

«Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն այսօր պնդել է, որ մասնակցի դատական նիստին, սակայն բժիշկները կտրականապես արգելել են։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը և նշեց, որ այսօր տեսակցել է իր պաշտպանյալին:

«Ինքս տեսակցել եմ Չալաբյանին, խոսել եմ բուժմասի աշխատողների հետ։ Նրանք ինձ տեղեկացրին, որ Չալաբյանի մոտ զարկերակային ճնշման խնդիր է և տաքություն ունի»,–ասաց նա։

Դա է պատճառը, որ չնայած Չալաբյանի պնդումներին, բժիշկները կտրականապես արգելել են նրան մասնակցել այսօրվա դատական նիստին։

«Բժիշկները կտրուկ արգելել են, ասել են,որ իրավունք չունեն նրան թույլ տալ մասնակցելուայսօրվա դատական նիստին։ Չալաբյանին տեսակցել եմ, այժմ վիճակը նորմալ է, ի դեպ ճնշման խնդիր ուներ նաև երեկ, բայց չէր բարձրաձայնում, որպեսզի մասնակցեր դատական նիստին»,–ասաց նա։

Չալաբյանի փաստաբանական թիմի անդամ Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց, որ Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը լրանում է, և նա այսօր երեկոյան 21:00-ին կլինի ազատության մեջ:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ