Последние новости

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվեց Նաիրա Հովսեփյանը

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվեց Նաիրա Հովսեփյանը: Նշենք, որ այսօր՝ հուլիսի 27-ին, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում ընթանում է դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգում ներառված է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցը:

Բոլոր 4 թեկնածուները կանայք են, ինչը այս դեպքում օրենքի պահանջն է: Այդ թեկնածուներն են Անահիտ Թումանյանը, Լիլիթ Խաչատրյանը, Նաիրա Հովսեփյանը և Գայանե Մազմանյանը:

Նշենք, որ Նաիրա Հովսեփյանը 44-օրյա պատերազմում զոհված, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, ԵՊՀ բրոնզե մեդալակիր Գևորգ Արշակյանի մայրն է։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ