Բլինկենը պատրաստվում է զրուցել Լավրովի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա օրերին զրուցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Պետքարտուղարը նշել է, որ ծրագրում է ռուս գործընկերոջ հետ քննարկել Ռուսաստանում կալանավորված ամերիկացիների թեման։
«Ակնկալում եմ, որ առաջիկա օրերին կզրուցեմ ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ»,- ասել է Բլինկենը։
Նա նաև հաստատել է, որ ԱՄՆ-ն առաջարկ է արել Ռուսաստանին, որը կարող է հանգեցնել ամերիկացիներ Բրիթնի Գրայների և Փոլ Ուիլանի ազատ արձակմանը, բայց մանրամասներ չի հայտնել։
«Ես չեմ կարող և չեմ մանրամասնի, թե ինչ ենք մենք առաջարկել ռուսներին»,- ասել է նա։
CNN-ը պնդում է, որ Սպիտակ տունն առաջարկում է Գրեյների և Ուիլանի դիմաց ազատ արձակել ռուսաստանցի գործարար Վիկտոր Բուտին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.