Ավելի քան 520 զինծառայող կօգտվի բնակարանի ձեռքբերման պետական ծրագրից
Կառավարության որոշմամբ 526 պայմանագրային զինծառայող կօգտվի բնակարանի ձեռքբերման պետական ծրագրից և կստանա վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Նախագիծը նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Նախատեսվում է պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու համար մատչելի ու արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել 2022 թվականին դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին»,- նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով` ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվելու նաև մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն ընդունված ու այն ավարտելուց հետո հետուսումնական պայմանագրային զինծառայողներին` 5 տարվա ընթացքում դիմելու դեպքում։
Նիստը վարող ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հավելեց, որ 2022 թվականին սույն ծրագրից օգտվելու դիմումներով հաշվառվել է 1018 զինծառայող, որոնցից 492-ին առաջնահերթության կարգով և վիճակահանությամբ տեղեկանք է տրվել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.