Последние новости

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Թաղավարդի և Կարմիր Շուկայի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժն այսօր անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր Շուկա համայնքների ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

«Ժամը 11:45-ի սահմաններում ադրբեջանցիները հրաձգային տարբեր զինատեսակներից մոտ 20 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր Շուկա համայնքների ուղղությամբ։ Տուժածներ չկան»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ իրապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ