Մուրադ Փափազյանը հայտնել է իրավական գործընթաց սկսելու մասին
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանը հայտնել է, որ օրենքի դաշտում փորձելու է վերականգնել Հայաստան մուտք գործելու իր իրավունքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Փափազյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Իրավական հողի վրա որոշել եմ վերականգնել իրավունքս, ինչի համար դատական պաշտպանությունս վստահել եմ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ներկայացնելու իմ անձը, և փաստաբան Սիրանուշ Սահակյանին, որոնց լիազորում եմ կատարելու անհրաժեշտ գործողությունները: Արծվիկ Մինասյանը հուլիսի 25-ին արդեն այս թեմայով նամակ է ուղարկել ԱԱԾ-ին՝ պահանջելով վերանայել տվյալ որոշումը: Օրինական դաշտում ԱԱԾ-ն 5 օր ժամանակ ունի պատասխանելու նամակին, որի հիման վրա մենք կորոշենք, թե ինչ շարունակություն տանք գործին»,- հայտնել է Փափազյանը՝ հերքելով տեղեկությունն այն մասին, թե մասնակցել կամ կազմակերպել է 2021 թվականի հունիսի 1-ին Փարիզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպված ցույցը:
Նա հայտնել է, որ իրավական բոլոր միջոցներով պայքարելու է՝ վերականգնելու Հայաստան վերադառնալու իր իրավունքը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.