Բողոքի ակցիա Կառավարության դիմաց՝ ընդդեմ վարձով բնակարանների գների բարձրացմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքացիներն այսօր՝ հուլիսի 28-ին, բողոքի ակցիա են իրականցրել Կառավարության դիմաց՝ դժգոհելով վարձով բնակարանների գների բարձրացումից։ Նրանք պահանջում էին կամ վերահսկողություն իրականացնել վարձակալական բնակարանների վրա կամ էլ մեղմել հիփոթեքային պայմանները:
«Ես անչափահաս երեխաների մայրիկ եմ և չեմ կարողանում գտնել վարձով բնակարան, քանի որ գները խայտառակ բարձր են: 150 000 դրամից պակաս արժեքով բավարար վիճակում բնակարան գտնելն անհնար է դարձել: Այս պահին ես վճարում եմ 110 000 դրամ, բայց պայմանները շատ վատ են: Այս խնդիրը վաղուց կա: Ամենաբարձր ոլորտում նույնիսկ աշխատելով չես կարող միջին չափի բնակարան գնել»,- ասաց նա:
Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ եթե մարդիկ կարողանում են վարձ վճարել, ապա կկարողանան նաև հիփոթեք վճարել:
«Ես փորձել եմ տուն վերցնել հիփոթեքով, բայց այնպիսի պահանջներ են ներկայացնում: Օրինակ՝ 600 000 դրամ աշխատավարձ: Ես մտնում եմ List.am կայք գրում եմ 50-60 հազար դրամ, ինձ մոտ բերում է մի գարաժ»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.