Последние новости

Փարիզի Աստվածամոր տաճարն այցելուների համար կբացվի 2024 թվականին

Փարիզի Աստվածամոր տաճարը նախատեսվում է այցելությունների ու եկեղեցական ծիսակատարությունների համար բացել 2024 թվականին։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը հայտնել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ–Մալաքը։

«Աշխատանքներն արագ են ընթանում։ Մենք վստահ ենք, որ 2024 թվականը կդառնա ժամերգությունների, հասարակության համար տաճարի բացման, ինչպես նաև վերանորոգման աշխատանքների մեծ մասի ավարտի տարի»,– ասել է նա։

Տաճարի ամրացման և անվտանգության ապահովման աշխատանքներն ավարտվել են 2021 թվականի աշնանը, իսկ վերականգնումը սկսվել է այս տարվա ձմռանը։

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ էր բռնկվել 2019 թվականի ապրիլի 15-ի երեկոյան։ Հրդեհի հետևանքով փլուզվել էր տաճարի աշտարակն ու ոչնչացվել տանիքի 1/3-ը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ տաճարը 5 տարում կվերականգնվի, թեև փորձագետներից շատերն ասում էին, որ աշխատանքները 10-15 տարի կտևեն։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ