Սուրեն ՊԱՐՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԱՐԱԳ ՀՐԱԺԱՐՎԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ
Անհրաժեշտ է հնարավորինս շուտ հրաժարվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Դրա համար, ըստ նրա, քաղաքական կամք ու ցանկություններ են պետք։ «Դա աղետ չէ, այստեղ վերադարձի կետ չկա: Այլընտրանք կարող է լինել պայմանական կուտակային համակարգը, որը գործում է, օրինակ, Շվեդիայում և Գերմանիայում, և պետությունը պետք է որպես երաշխավոր հանդես գա։ Պետք է անցումային դրույթներ մտցնել, ներգրավել ամբողջ հասարակության ներուժը, քանի որ դա ոչ թե իշխանությունների, այլ ապագա սերունդների խնդիրն է»,- ասաց նա։
Փորձագետը հիշեցրեց, որ 8 տարի առաջ՝ պարտադիր կուտակային համակարգի ներդրման ժամանակ, շատերը դեմ էին դրան՝ ֆինանսական շուկաների տատանումների հետ կապված ռիսկերի պատճառով, ինչի առջև կանգնած ենք այսօր։
«Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմը մինչև իշխանության գալը դեմ էին այս համակարգին, բայց 2018-ից հետո մոռացան իրենց խոստումների մասին։ Նրանց օրոք համակարգը լիովին ներդրվեց, և մասնավոր հատվածի ներկայացուցիչները սկսեցին միջոցներ հատկացնել։ Հիմնադրամը երկու մասնավոր կառավարիչ ունի՝ ֆրանսիացի և գերմանացի։ Այս 8 տարվա ընթացքում նրանց մոտ 1.2 միլիարդ դոլար է փոխանցվել»,- ասաց Պարսյանը։
8 տարի առաջ փորձագետները նածազգուշացնում էին ռիսկերի մասին՝ վկայակոչելով Հայաստանում ֆինանսական շուկայի բացակայությանը, այսինքն՝ կառավարիչները իրենց տրված գումարը ներդնելու տեղ չունեին։ «Այդ գումարի 60 տոկոսը ֆոնդերի կառավարիչներ Հայաստանում են ներդրել՝ պետական պարտատոմսեր ձեռք բերելով և ներդնելով ավանդների տեսքով, մնացած 40 տոկոսը ներդրվել է Եվրոպայում։ Ներկա ճգնաժամի պայմաններում եվրոգոտին ռեցեսիայի մեջ է, տնտեսական անկումը կշարունակվի, ուստի մեր գնած եվրապարտատոմսերը կշարունակեն արժեզրկվել։ Առաջիկա տարիներին եվրոգոտում տնտեսական վերականգնում չի լինի»,- նշել է փորձագետը։
Դրան գումարվեց եվրոյի նկատմամբ դրամի փոխարժեքի տատանումները. եվրոպարտատոմսերի նկատմամբ դրամի 20 տոկոսով արժևորումը եվրոբոնդերում ներդրված միջոցների արժեզրկման հանգեցրեց։ Այս տարվա ընթացքում ֆոնդերում նախկինում կուտակված միջոցները կրճատվել են 5-9 տոկոսով։ 8 տարվա ընթացքում ֆոնդերի կառավարիչները կարողացել են տարեկան 7 տոկոս եկամուտ ստանալ, մինչդեռ քաղաքացիներն իրենք, դրանք ներդրելով բանկերում ավանդների տեսքով, կարող էին ավելի բարձր եկամուտ ստանալ՝ 10-11 տոկոս: Ստացվում է, որ պետությունը քաղաքացիների բարեկեցության պատասխանատվությունը դրել է աշխատողների և ֆոնդերի կառավարիչների վրա։ «Այս ամենը պարտատոմսերի և արժեթղթերի հետագա արժեզրկման կհանգեցնի»,- վստահ է տնտեսագետը։
Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկի դիրքորոշմանը, ապա այն, ըստ Պարսյանի, հերթական անգամ փորձում է մոլորության մեջ գցել քաղաքացիներին, քանի որ եթե քաղաքացին հենց հիմա գնա թոշակի և դիմի ֆոնդերի կառավարիչներին, ապա կենսաթոշակի չափը կհաշվվի այն ժամանակվա փոխարժեքով:
«Գումարի 30 տոկոսն ուղղվել է երկրի ներսում պետական պարտատոմսերի գնմանը, որոնք նույնպես արժեզրկվել են գնաճի պատճառով։ Դա Կենտրոնական բանկի և կառավարության ձախողված քաղաքականության արդյունքն է։ Միջազգային փորձը վկայում է պարտադիր կուտակային համակարգի անարդյունավետության մասին, և շատ պետություններ (Դանիա, Հունգարիա, Սլովակիա) հրաժարվել են դրանից։ Մեզ մոտ այն պահպանվում է, և 4 տարվա ընթացքում դա պետական պարտքի 3.5 միլիարդ դոլարի ավելացման է հանգեցրել, մինչդեռ հիմնադրամին 1.2 միլիարդ դոլար է տրամադրվել: Սա խոսում է այն մասին, որ ներդրումները եկամտաբեր չէին»,- եզրափակեց փորձագետը։
Ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը News.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ 2022-ի երկրորդ եռամսյակում կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունը նվազել է 8 տոկոսով, ինչը պայմանավորված է հայկական և արտասահմանյան պարտատոմսերի գների անկմամբ, ինչպես նաև արտարժույթի նկատմամբ դրամի ամրապնդմամբ։ Իսկ ԿԲ-ն հայտնել էր, որ կուտակային համակարգի մասնակիցների կենսաթոշակային հաշիվներում հաշվի են առնվում կենսաթոշակային ֆոնդերի մասնաբաժինները, որոնց թիվը ոչ միայն չի նվազել, այլև անընդհատ ավելանում է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 06:44
В рамках мероприятий «Овернь-Рона-Альпы – Армения-Сюник» состоялись официальные встречи, во время которых с заявлениями выступили губернатор Сюникской области Роберт Гукасян, замглавы МИД Армении Паруйр Ованнисян, председатель региона Овернь-Рона-Альпы Фабрис Панкук, депутат парламента Франции, руководитель фракции «Droite Républicaine», спецсоветник регионального совета Лоран Вокье.
-
2024-11-22 06:37
Посол Украины в Великобритании, экс-главком ВСУ Валерий Залужный во время выступления на церемонии награждения УП-100 заявил, что «после прямого привлечения автократических союзников России в войну против Украины можно считать, началась Третья мировая война», передает «Украинская правда».
-
2024-11-22 06:32
Глава МИД Германии Анналена Бербок, выступая в Баку на конференции COP29, заявила, что положение с правами человека в Азербайджане вызывает беспокойство, передает Deutsche Welle.
-
2024-11-22 06:25
По военным объектам России в Брянской и Курской областях были нанесены удары западными ракетами. Об этом заявил президент РФ Владимир Путин в своем обращении.