Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ԱՐՑԱԽԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ՆԿԱՏՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ՏԱՐԲԵՐ ՊԱՏՃԱՌՆԵՐ
Արցախի ու Հայաստանի ուղղությամբ վերջին օրերին նկատվող ադրբեջանական ակտիվությունը, որն արտահայտվում է հրադադարի ռեժիմի տարբեր բնույթի խախտումներով, ունի տարբեր պատճառներ։ Այս թեմայով մի քանի դիտարկումներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա նաև նշել է.
«1. Հետպատերազմական ժամանակահատվածում կողմերը նոր բնագծեր են ձևավորում, իսկ դա ենթադրում է տեղերում բարենպաստ դիրքերում տեղակայվելու մրցավազք։
Մեծ առումով Ադրբեջանը պատերազմից անմիջապես հետո, օգտվելով ՀՀ իշխանությունների քաղաքական թողտվությունից և լռությունից իր հիմնական խնդիրը լուծել է՝ գլխավոր ուղղություններով ստանալով մարտավարական և ռազմավարական առավելություն։ Կան որոշ ուղղություններ, որտեղ դիրքային պայքարը դեռ ընթանում է, ինչը ուղեկցվում է իրադրային փոփոխություններով։
2. Ադրբեջանն օգտագործում է իր դիրքային առավելությունները և անընդհատ հիշեցնում ՀՀ իշխանություններին, որ խոստացածն ու բանավոր/գրավոր պայմանավորվածությունները չկատարելու դեպքում ուժի կիրառումը տարբեր մասշտաբներով կրկին առաջին պլան կգա։
3. Ինժեներական աշխատանքների, այսպես ասած, սեզոնային բնույթով պայմանավորված, առաջնագծում ակտիվությունը մեծացել է, ինչն անխուսափելիորեն բերում է տարբեր բնույթի սրացման։
4. Ադրբեջանը մեր զինված ուժերի ցանկացած շարժ՝ ներքին վերադասավորումներից մինչև առաջնագծի ենթակառուցվածքային փոփոխություն, դիտում է որպես ռևանշի փորձ ու ցույց տալիս, որ դա ամեն գնով պատրաստ է կասեցնելու։
5. Ադրբեջանն անընդհատ հիշեցնում է, որ պատերազմը չի ավարտվել, իր հավակնությունները շատ հեռու են բավարարված լինելուց և անկախ ՀՀ իշխանությունների զիջողական քաղաքականությունից, ճնշումները շարունակվելու են, իսկ ՀՀ-ի իշխանությունների դեմ դրվող պահանջներն ընդլայնվելու»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 16:05
Вышла в свет книга политолога Карена Бекаряна «Маятник-2», которая является логическим продолжением книги «Маятник», изданной в 2022 году в серии «Айацк».
-
2025-07-16 16:02
Вероятность выхода из ОДКБ выше, чем вероятность разморозки нашего членства в Организации. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян.
-
2025-07-16 16:00
Ряд ведущих и старших аналитиков по России и Украине из Бюро разведки и исследований госдепартамента (INR), был уволен на прошлой неделе, сообщает газета The New York Times. Уволенные специалисты не были шпионами, но анализировали мировые события, помогая американской дипломатии.
-
2025-07-16 16:00
Управление ЗАО "Электрические сети Армении" может быть передано в управление иностранному государству, точнее международной компании из дружественной страны, сказал в ходе пресс-конференции премьер-министр Никол Пашинян.