Շուռնուխում 4 ընտանիք նոր բնակարան կունենա
Գորիս խոշորացված համայնքի միջոցներով Շուռնուխում վերակառուցվել է համայնքային ենթակայության շենքը: Այս մասին տեղեկանում ենք Գորիսի համայնքապետարանից։
Նշվում է, որ շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են: Արդյունքում՝ սահմանամերձ բնակավայրի 4 ընտանիք բնակարանամուտ կտոնի:
«Համայնքի միջոցներով գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ սահմանամերձ բնակավայրում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում։ Փոքրիկների համար խաղահրապարակ է կառուցվում, ավարտվել են նաև մանկական զարգացման կենտրոնի նորոգման աշխատանքները, ընթացքի մեջ են կենտրոնի կահավորման աշխատանքները»,– ասված է հաղորդագրության մեջ:
Համայնքապետարանից նաև հայտնում են, որ բնակավայրի գիշերային լուսավորության խնդիրը ևս լուծվել է. ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում ձեռք են բերվել լուսատուներ, բնակավայրի լուսավորության ցանցն արդիականցվել է:
Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը Շուռնուխ կատարած հերթական այցի ընթացքում հետևել է բնակավայրում իրականացվող մեծածավալ շինաշխատանքների ընթացքին:
Հիշեցնենք` նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև Հայաստանի որոշ մարզերում, մասնավորապես` Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Սյունիքում: Հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տուն հանձնվեց ադրբեջանցիներին:
ՀՀ իշխանությունները տեղում նոր թաղամասի կառուցման աշխատանքներ էին նախաձեռնել: Կառուցվող 13 տներում պետք է ապրեին նրանք, ում տունը մնացել է Գորիս-Կապան ճանապարհի արևելյան հատվածում, այսինքն` Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։
Սակայն Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր տեղադրելուց հետո Շուռնուխի տների շինարարությունը կանգ էր առել։
Այլընտրանքային ճանապարհների վատ վիճակի պատճառով գյուղը մասնակիորեն մեկուսացվել էր, ինչի հետևանքով էլ շինարարները հրաժարվել էին մեկնել Շուռնուխ։ Բացի այդ, շինտեխնիկան տեղափոխելու հնարավորություն չկար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 05:47
«В Бакинском суде продолжается «суд» над нашими соотечественниками. На последнем судебном заседании военно-политическому руководству Арцаха было предъявлено очередное сфабрикованное обвинение о том,что якобы в ходе войны 2020 года в ряде населенных пунктов, включая Агдам, погибли и получили ранения мирные жители». Об этом написала сопредседатель партии «Страна для жизни» Мане Тандилян.
-
2025-06-04 05:40
Азербайджан готовит информационную базу для сноса кафедрального собора Покрова Пресвятой Богоматери и церкви Святого Акопа в Степанакерте, сообщает Омбудсмен по вопросам культурного наследия армянского нагорья Овик АВАНЕСОВ.
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».