Միցոտակիս․ Էրդողանն ավելի լավ է զբաղվի թուրքական տնտեսությամբ, քան նեոօսմանյան ֆանտազիաների վերածնմամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի լավ է զբաղվի թուրքական տնտեսությամբ, քան նեոօսմանյան ֆանտազիաների վերածնմամբ: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Նա ընդգծել է, որ Հունաստանը կպաշտպանի իր տարածքային ինքնիշխանությունը, սակայն վճռական է շարունակել բանակցությունները թուրքական կողմի հետ։
Նա ստեղծված իրավիճակում ազգայնական մոլորություններով զբաղվելն անպատասխանատու է համարել։ «Մենք Ռուսաստանի ներխուժումից հետո աշխարհաքաղաքական ճգնաժամի ենք բախվում ենք, վերջին բանը, ինչ մեզ անհրաժեշտ է, անկայունության աղբյուրն է Հարավարևելյան Եվրոպայում: Միջազգային իրավունքը միայն գործիք է. Հունաստանը միշտ իրեն պատասխանատու է պահել: Վերջին ամիսներին մենք լուրջ խնդիրների ենք բախվել… Ավելի լավ է Էրդողանը թուրքական տնտեսությամբ զբաղվի, այլ ոչ թե վերակենդանացնի նեոօսմանյան ֆանտազիաները»,- ընդգծել է նա՝ նշելով, որ արտաքին քաղաքականությունը չպետք է օգտագործվի ազգայնական տրամադրությունները խթանելու համար։ «Մենք ամեն ինչ կանենք՝ մեր ինքնիշխանությունը պաշտպանելու համար»,- հավելել է վարչապետը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.