Լավրովը Բլինկենի հետ կքննարկի պարենային գործարքի պայմանների կատարումը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց կունենա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Զրույցի թեման պարենային գործարքի պարտավորությունների կատարումն է լինելու։ Այս մասին ՇՀԿ ԱԳ նախարարների նիստից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք խնդրել ենք ճշտել այն հարցերը, որոնք իրենք ցանկանում են քննարկել։ Ուկրաինական հացահատիկի մասով նույնպես հետաքրքիր կլիներ լսել, թե ինչպես են նրանք պատրաստվում կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ», - ասել է նա։
Լավրովն ընդգծել է, որ հենց ամերիկյան պատժամիջոցներն են Ռուսաստանին խանգարել իրականացնել այն պայմանագրերը, որոնք ստորագրվել են ռուսական նավերի անցման սահմանափակումների, ռուսական ծովային փոխադրումների ապահովագրության դրույքաչափերի խստացման, ինչպես նաև ֆինանսական շղթաների խզման պատճառով:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պարտավորվել է վերացնել այդ խնդիրները, ինչպես իրենք են ասում, համաշխարհային տնտեսական ճգնաժամի լուծման ճանապարհին։ Դե տեսնենք», - ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին:
Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգստից, ներառյալ Օդեսան:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.