Պետդեպարտամենտ․ Կոռուպցիան շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար
Կոռուպցիան շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Հայաստանում 2022 թվականի ներդրումային միջավայրի վերաբերյալ հայտարարության մեջ։
«Կոռուպցիան շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար, հատկապես այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են արդարադատության համակարգը և օրենքի գերակայության հետ կապված հարցերը, գործող օրենքներին և կանոնակարգերին համապատասխանելը։ Ներդրողները պնդում են, որ առողջապահության, կրթության, ռազմական, ուղղիչ և իրավապահ ոլորտները չունեն թափանցիկություն և նախկինում կաշառք կորզելու համար օգտագործել են ընտրովի կիրառում: Պետք է փորձարկել նորաստեղծ հակակոռուպցիոն ինստիտուտների արդյունավետությունն ու անկախությունը։ Ոմանք մտահոգություն են հայտնել, թե արդյոք դատական և իրավապահ մարմինների որոշ պաշտոնյաներ օբյեկտիվ են ընտրվել։ Խնդիր է մնում նաև այս հակակոռուպցիոն ինստիտուտների, ինչպես նաև իրավապահ և դատախազական մարմինների վրա քաղաքական դրդապատճառներով արտաքին ազդեցության հնարավորությունը»,-ասվում է հայտարարության մեջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.