Չալաբյան․ Եղբորիցս պահանջել են ԿԲ-ից ազատման դիմում գրել
Լինելով ԿԲ առավել հեղինակավոր և փորձառու ղեկավարներից մեկը՝ եղբայրս ստիպված է եղել հեռանալ աշխատանքից։ Այս մասին մինչ դատական նիստը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ պարզաբանելով, որ եղբորից պահանջել են հեռանալ Նիկոլ Փաշինյանի դրդմամբ՝ բացարձակ ապօրինի։
Նրա խոսքով՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է և անդրադառնում նաև ընտանիքի անդամների վրա։
Եղբայրն արդեն 18 տարի աշխատում է ԿԲ-ում և կենսագրության վրա որևէ բիծ չունի, հետևաբար նրանից ազատման դիմում կորզելը բացարձակ ապօրինի է։
Այնուամենայնիվ Չալաբյանը չխոսեց ո՛չ Փաշինյանի հետ անձնական դրդապատճառների, ո՛չ էլ գործի մանրամասների մասին, միայն նշեց, որ այս քրեական գործը հենց սկզբից էլ «թքած-կպցրած» է եղել, ու նպատակը լոկ իրեն անազատության մեջ պահելն է եղել։
Հիշեցնենք, որ երեկ Կենտրոնական բանկի Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Չալաբյանը՝ նույն ինքը Ավետիք Չալաբյանի եղբայրը, ազատվել է աշխատանքից։ Այս մասին նա գրել էր Facebook-ի էջում։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 15:01
Азербайджанский «демократ» на конференции БДИПЧ ОБСЕ угрожал Армении. Об этом сообщает фонд «Гегард».
-
2025-06-04 14:59
В Грузии с 1 июля закрывается информационный центр НАТО и ЕС.
-
2025-06-04 14:57
Спецпредставитель президента США по Украине Кит Келлог выразил уверенность, что новые санкции США против России готовы. Как передает Арменпресс, об этом сообщил Fox News.
-
2025-06-04 14:55
В Национальном собрании продолжается обсуждение годового отчёта о выполнении государственного бюджета за 2024 год. Министр финансов Ваагн Ованнисян представил подробный доклад, в котором осветил основные макроэкономические показатели, структуру формирования доходов, направления налоговой и таможенной политики, а также данные по расходам и дефициту.