Անձնագրային և վիզաների վարչությունը կաշխատի նաև շաբաթ օրերին
ՀՀ Անձնագրային և վիզաների վարչությունը, ինչպես նաև տարածքային անձնագրային ստորաբաժանումները մինչև ամռան վերջ կաշխատեն նաև շաբաթ օրերին, տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։
Նշվում է, որ պատճառը անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային անձնագրային ստորաբաժանումներում ներկայումս գոյացող հերթերն են։ Այսպես, անձնագրայինի համար աշխատանքային կլինեն հուլիսի 30-ը, օգոստոսի 6-ը, 13-ը, 20-ը և 27-ը, և կաշխատեն սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 9-ից 18-ը։
Միաժամանակ, ոստիկանությունը հիշեցնում է, որ նշված ծառայություններում քաղաքացիների սպասարկումն իրականացվում է առանց ընդմիջման՝ հերթափոխով։
Հիշեցնենք, որ սոցցանցերում բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են անձնագրային բաժինների կուտակումներից և մեծ հերթերից։ Քաղաքացիները նշում են, որ առավոտյան ժամը 9-ին կտրոն են վերցնում և տեսնում, որ արդեն 150 անձ կա հերթագրված։ Սակայն ոստիկանությունն էլ հայտնել է, որ գերծանրաբեռնված են աշխատում` այս տարվա հունիսի 1-ից մինչև հուլիսի 19-ը ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ կատարվել է շուրջ 131 530 գործարք ավելի կամ այդքան անձ ավել է սպասարկվել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.