Последние новости

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհված 6 քաղաքացիների ինքնությունը հայտնի է

«Սուրմալու» առևտրի կենտրոնում նախօրեին պայթյունի հետևանքով զոհված 6 քաղաքացիների ինքնությունը հայտնի է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից։

ԱԻՆ-ը քիչ առաջ հրապարակել է նրանց բոլորի անունները՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։

Վերջին տեղեկություններով պայթյունի հետևանքով որոնվում է 15 քաղաքացի։Առողջապահության նախարարությունն այսօր հայտնել է, որ պայթյունի հետևանքով բժշկական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ