Последние новости

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը իր ցավակցությունն է հայտնել «Սուրմալու»-ի պայթյունի վերաբերյալ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնում օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում է մաղթում բոլոր վիրավորներին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայթինեն։

«Արտակարգ իրավիճակների նախարարության և իրավիճակին արագ արձագանքած մյուսների ջանքերն արժանի են գովասանքի։ Կիսում ենք կորստի ցավը և մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին»,- նշել է Լայթինեն։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ