Последние новости

«Սուրմալուի» պայթյունի հետևանքով անհետ կորածներից մեկն Իրանի քաղաքացի է

«Սուրմալուի» պայթյունի հետևանքով անհետ կորած համարվողներից մեկն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած նոր ցուցակից։ 15 հոգանոց ցանկի վերջին տողում գրված է. «Մեհրի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի)»։

Նշենք, որ երեկվանից պարբերաբար թարմացվող ցուցակներում ԻԻՀ քաղաքացի մինչ այս պահը չէր հիշատակվել։

Ընդ որում` թարմացված ցուցակից միաժամանակ հանվել է 1974 թ ծնված Կարապետ Մկրտչյանի անունը, բայց թե ինչու, ԱԻՆ–ում դեռ պաշտոնապես չեն մեկնաբանում։

Նշենք, որ մինչ այդ նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր լուրը, թե փլատակներից դուրս է բերվել մեկ քաղաքացի, նախնական տեղեկություններով` մահացած։ Բայց նախարարը հորդորել էր սպասել բժիշկների եզրակացությանը։ Դուրս բերվածի սեռն ու ինքնությունը ևս դեռ չեն հրապարակել։

Բացի այդ, ցուցակում ևս 3 հայերի անուններ են ավելացվել` Վանիկ Կարապետյան, Նարինե Կարապետյան և Վալոդ Կարապետյան։

Ըստ այդմ` այս պահին որոնվող անձանց թիվը 18 է։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ