Последние новости

Հայկական Կարմիր խաչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել 120 անձանց

«Սուրմալու» տոնավաճառի տարածքում տեղի ունեցած պայթյունից և բռնկված հրդեհից անմիջապես հետո` օգոստոսի 14-ից սկսած, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը դեպքի վայրում հոգեբանական աջակցություն է ցուցաբերել ավելի քան 120 անձանց, այդ թվում` պայթյունից տուժածների հարազատներին։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը, որը տեղում կազմակերպում է կամավորների աշխատանքը։

«Առաջին օգնություն է ցուցաբերվել 90 անձի, որոնք ունեցել են տարբեր վնասվածքներ, այրվածքներ, հոգեբանական աջակցություն է տրամադրվել ավելի քան 120 անձի՝ այդ թվում տուժածների հարազատներին: Արագ արձագանքման ծառայությունների ու ոստիկանության աշխատակիցներին, տարածքում գտնվող քաղաքացիներին տրամադրվել է ջուր և չոր սնունդ»,- ասաց Եղիազարյանը։

Նշենք, որ օգոստոսի 14-ին Երևան են ժամանել աղետների արձագանքման՝ ՀԿԽԸ Տավուշի մարզային մասնաճյուղի, իսկ օգոստոսի 15-ին` Վայոց Ձորի թիմերը:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ